Ո՞րն է Մհեր Գրիգորյանի երկարակեցության գաղտնիքը. լրագրողը՝ Փաշինյանին
«Ցանկացած պաշտոնյայի գործունեությունը գնահատվում է ըստ աշխատանքի։ Տվյալ դեպքում պաշտոնյայի աշխատանքը գնահատում է վարչապետը»,- լրագրողների հետ զրույցում, պատասխանելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի պաշտոնավարման երկարակեցության մասին հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության գործող կազմը փոփոխությունների չի ենթարկվել։

