Դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ է տրամադրվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելուց հետո Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ է տրամադրվել: Այս մասին 168.am-ին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ  կապերի եւ լրատվության վարչությունից:

«Բարձրագույն դատական խորհրդի կողմից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Արսեն Նիկողոսյանի անվտանգությունը օրենքով սահմանված կարգով»,- նշեցին ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց՝ 2 միլիարդ դրամ գրավ կիրառելուց հետո դատավոր Արսեն Նիկողոսյանի նկատմամաբ աննախադեպ հարձակում սկսվեց, ինչի արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը դիմեց ոստիկանություն՝ դատավորի անձեռնմխելիությունն ապահովելու խնդրով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930