Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի և կոշկեղենի նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մեկնարկել են 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագծով նախարարությունների ներկայացրած հայտերի քննարկումները:
Անկեղծ ասած, չեմ սիրում մանր բաներով զբաղվել, բայց որոշել եմ դատի տալ «Տեսարան» ռեստորանի ավագ բարմեն, ոմն Գուրամ Վաշակիձե-Բենկլյանցին։ Ուրեմն, այս տղան ԲՀԿ-ի վրա սկսված քաղաքական արշավի արանքներն է ընկել, բնականաբար, պետական պատվերի շրջանակում եւ այս պահը խնդրում եմ ուշադիր՝ հայտարարում է, որ ես Երեւանի ավագանու ընտրության քարոզարշավի ժամանակ «Տեսարան» ռեստորանում մեկ միլիոն դրամի հաշիվ եմ փակել եւ 10-հազարական գումար տվել ինձ հետ շրջող երիտասադների, որ վանկարկեն իմ անունը։ Այո, այո, մեկ միլիոն դրամ՝ լանչի համար։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապի միջոցով մասնակցել է «Հորասիս-Հնդկաստան» (Horasis India) միջազգային հեղինակավոր համաժողովին, հանդես եկել «Վերափոխելով համաշխարհային կառավարումը» թեմայով ելույթով:
«Ցանկացած առիթով, երբ մենք փորձում ենք Սահմանադրական դատարանից դուրս տեսնված խնդիրների թնջուկը բացել և այն հաղթահարել, չգիտես ինչու, ընդդիմությունն այն որակում է՝ որպես հակապետական քայլ: Ընդ որում, երբ դա փորձում էինք անել հանրաքվեի միջոցով, նույն որակավորումներն էին հնչում: Այն ժամանակ էլ կարծիքներ կային, որ լավագույն տարբերակն ԱԺ-ում որոշում կայացնելը կլինի»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի հայտարարություններին, թե ՍԴ-ի վերաբերյալ նախագիծը հակասահմանադրական է, ուստի արտահերթ նիստին չեն մասնակցելու:
Ստանդարտացված ոսկու ձուլակտորներ կարող են ձեռք բերել Բանկի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդները` մոտենալով ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերից յուրաքանչյուրը:
Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 23-ին կիրականացվի Երևան-Կալուգա-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 08:00, ժամանում դեպի Երևան 13:50)
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Եթե նախագիծը կյանքի կոչվի այն սխեմայով, ինչպես նախատեսել է իշխող մեծամասնությունը՝ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության, անտեսելով Վենետիկի հանձնաժողովի եզրակցությունը, ապա մենք գործ կունենանք սահմանադրական կարգի բացահայտ տապալման հետ։ Սա պետք է հստակ իմանան նախագծի հեղինակները, կողմ քվեարկողները
Հունիսի 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Այս պահին Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում, ժողովրդավարության անվան տակ, տեղի է ունենում իրավական պետության ոչնչացում։ Այսպիսով, նոր կոչվող Հայաստանում, վարչապետը օգտվելով համաճարակային իրավիճակից, հրահանգելով և սպառնալով իր 88 խաղալիք-պատգամավորներին, թքած ունենալով միջազգային պարտավորությունների վրա, իրականացնում է հակասահմանադրական հեղաշրջում։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քասախ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով նշված համայնքում ապօրինի կառուցվող շինության մասին, չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները:
«2020 թվականի հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ (ԱՄՆ համալսարանի շրջանավարտ) որոշում կայացրեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին:
Երևան քաղաքի ավագանու հունիսի 24-ին սկսվելիք 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ կսահմանի մայրաքաղաքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը:
Բուժաշխատողի օրվա առթիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերը հանդես եկան գեղեցիկ համերգով՝ իրենց խոնարհումը բերելով այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին:
Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախագիծը, որին մասնակցում է միայն «Իմ քայլը» խմբակցությունը: Իսկ մինչ այդ ԱԺ-ում լրագրողները «Բարգավաճ Հայատան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ իշխանությունը որոշեց նման հրատապությամբ նախագիծ բերել խորհրդարան:
Հունաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսը հայտարարել է, որ զինված ուժերը պատրաստ են կանխել Թուրքիայի ցանկացած սադրիչ գործողություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Սահմանադրության փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց. կողմ էր 89 պատգամավոր
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա եմ հասկանում, թե ինչու մերժեցին երկրի սահմանադրական կարգը տապալելու համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը հանելու մասին օրինագիծս:
Սահմանադրական փոփոխությունների հերթական աղմկահարույց նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարակից զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասաց, որ ուզում է մի հղում անելով՝ հարց ուղղել Վենետիկի հանձնաժողովի (ՎՀ) եզրակացության հետ կապված:
«Երբ Սահամանադրական դատարանին բամփում են, նրանք գիտեն լռել, իսկ երբ չեն բամփում, սկսել են խոսել». Հովհաննես Հովհաննիսյան
Այսօր խորհրդարանում արտահերթ նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախագիծը, որին մասնակցում է միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը:
«Դատական համակարգում եղած խնդիրների մասին մենք բազմիցս խոսել ենք: Հետևաբար՝ կարիք չկա յուրաքանչյուր դատական նիստից հետո գնահատականներ տալ արդեն բոլորին հայտնի փաստի հետ կապված»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթ վարչական շրջանի դատարանի կայացրած որոշմանը, որով մերժվեց Դատախազության միջնորդությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ:
«Սահմանադրական դատարանին դիմելու հարցում գործ ունենք շահերի բախման հետ». Ռուստամ Բադասյան
«ԲՀԿ-ն չի մասնակցելու մի նիստի, որի բոլոր իրավական և քաղաքական հետևանքների համար այս նիստի բոլոր մասնակիցները, բոլոր դերակատարները կրելու են իրավական և քաղաքական պատասխանատվություն: Քանի որ փորձ է արվում մանիպուլյացնել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, պարոն Մելքումյանը կասի, թե ինչ է իրականում ասել Վենետիկի հանձնաժողովը: Ասեմ, որ այս կարևորագույն հարցի քննարկման համար սահմանվել է ընդամենը երկու ժամ: Այսինքն՝ երկու ժամում ուղղակի հնարավոր չի լինելու համապարփակ ներկայացնել, թե ինչպիսի սահմանադրական հեղաշրջում են պատրաստում Հայաստանում»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
«Սահմանադրական դատարանին դիմել-չդիմելու մասին հարց Վենետիկի հանձնաժողովին չի առաջադրվել». Ռուստամ Բադասյան
«Ուղիներ ենք փնտրում, որ հաշտվենք ՍԴ այն անդամների հետ, որոնք բռնաբարել են սահմանադրական արդարադատությունը տարիներ ի վեր». Արման Բաբաջանյան
Հիմնական զեկուցող, Ազգային ժողովի (ԱԺ) «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցեր ուղղեց: Դրանցից մեկը վերաբերում էր քիչ առաջ հրապարակված Վենետիկի հանձնաժողովի (ՎՀ) խորհրդատվական կարծիքի մեջ տեղ գտած 82-րդ կետին, ըստ որի՝ Հանձնաժողովը ափսոսում է, որ իր կարծիքի հաստատման օրը Հայաստանի Խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում կարծիքում նշված առաջարկներին: Պատգամավորը հարցրեց՝ ինչո՞ւ այսպես եղավ, և այդ դեպքում ինչո՞ւ էինք սպասում ՎՀ արձագանքին:
Գյումրու Բուլվարային թաղամասում հունիսի 22-ին, չպարզված հանգամանքերում, 9 հարկանի շենքի 8-րդ հարկից կին է ընկել ու մահացել:
«Ունե՞ք սցենար, որ այս նախագիծն ընդունվի, բայց ուժի մեջ չմտնի».Տիգրան Ուրիխանյանը՝ Ռուստամ Բադասյանին
«Անընդունելի է մեղադրել Վենետիկի հանձաժողովին քաղաքականացված լինելու մեջ». Ռուստամ Բադասյանը՝ Դավիթ Հարությունյանի հայտարարությանն է անդրադարձել