Բաժիններ՝

Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, հարգելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը, օնլայն հարթակում կցուցադրի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:

Համերգային ծրագրի տեսաձայնագրությունը թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացվի հունիսի 22-ին՝ ժամը 20:00-ին:

Համերգին մասնակցում է Կաունասի պետական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Պետրաս Բինգելիսի ղեկավարությամբ և թատրոնի մեներգիչներն ու սիմֆոնիկ նվագախումբը։ Դիրիժոր՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:

Մեներգիչներն են սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը,վտենոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը և բասբԶոհրաբ Զոհրաբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930