«Եթե Վենետիկի հանձնաժողովի առաջարկածն ընդունենք, կստացվի՝ որոշ դատավորներ ավելի երկար կպաշտոնավարեն ի տարբերություն 12 տարվա սահմանափկման ենթակա դատավորներից». Ռուստամ Բադասյան
Այսօր վաղ առավոտյան տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարցն է եղել: Արտահերթ նիստի օրակարգում Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախագիծն է, որով, հիշեցնենք, առաջարկվում է արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին ազատել զբաղեցրած պաշտոններից: Նույն նախագծով՝ ԱԺ պատգամավորների քվեարկությամբ ազատվում է նաև ՍԴ նախագահը: Նշենք, որ 168.am-ն արդեն գրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն իսկ համաձայնության է եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ըստ այդ համաձայնության՝ Արմեն Սարգսյանը չի վիճարկելու նշված պրոցեսի սահմանադրականությունը, բայց նաև չի ստորագրելու համապատասխան նախագիծը։ Դրանից հետո համապատասխան փոփոխությունը ստորագրելու է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա 13:00-ին:
«Եթե չպետք է լսեինք Վենետիկի հանձնաժողովին, ինչո՞ւ էինք դիմում». Թագուհի Թովմասյան
Երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։
Երբ օրենսդիրն օրենք է փոփոխում, ապա նա կաշկանդված է Սահմանադրությամբ։ Օրենքի ցանկացած փոփոխություն, որը հակասում է Սահմանադրությանը, անվավեր է (սա գիտեն բոլորը)։ Սահմանադրությունը փոփոխելիս առաջին հայացքից կարծես ոչնչով կաշկանդված չենք, ախր հենց Սահմանադրությունն ենք փոփոխում. Սահմանադրությունից բարձր ուրիշ ակտ չկա երկրում։
ԱԺ արտահերթ նիստին մասնակցում է միայն «Իմ քայլը» խմբակցությունը. քվորում ապահովեց 88 պատգամավոր
Սահմանադրական դատարանի և ՍԴ դատավորների դեմ Փաշինյանի կողմից ամիսներ շարունակ սանձազերծված խայտառակ ճնշումներից և տապալված հանրաքվեից հետո, նրա ցուցումով ԱԺ նիստի այսօրվա օրակարգ է ներառվել մի նախագիծ, որը իշխանության զավթման շատ կոնկրետ հանցակազմ է պարունակում։ Նիկոլ Փաշինյանը գնում է խմբակային հանցագործության, ծանր հանցագործության՝ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման՝ դրան մասնակից դարձնելով առնվազն 88 պատգամավորի։
ԱԺ–ն քննարկում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ ՈՒՂԻՂ
«ԱԱԾ-ի պատրաստած ֆիլմաշարը, կարծես թե, իշխող խմբակցության տեսակետն է ներկայացնում». Շաքե Իսայան
Թերևս, ոգևորված նրանից, որ Վենետիկը հանձնաժողովը սկզբունքորեն թույլատրելի է համարել Սահմանադրության անցումային 213-րդ հոդվածի դրույթներում փոփոխությունը, Նախագիծը բացարձակապես հաշվի չի առել այդ փոփոխությունների ներկայացվող պահանջները։
«Իշխանության, պատգամավորների կողմից ընթացիկ քրեական գործերի մեկնաբանությանը կարող է տրվել այլ երանգ». Սուրեն Գրիգորյան
«Գուցե իշխանության սրտի ՍԴ դատավորի էտալոնը Վահե Գրիգորյանն է, որը 1 տարի չկատարելով իր գործառույթները ստացել է 15 միլիոն դրամ աշխատավարձ». Իվետա Տոնոյան
«Մենք խոսել ենք և բարձրաձայնել ենք երկրում տիրող օրհասական վիճակի մասին, խոսել ենք մեր մտահոգությունների և երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին: Այս իմաստով մեր տեսակետներում որևէ փոփոխություն չի եղել: Ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանին, ապա նա բազմիցս ասել է, որ անգամ իրեն կալանավորելու պարագայում մեր քաղաքական օրակարգում որևէ բան չի փոխվելու: Այսօր Գագիկ Ծառուկյանը ղեկավարում է մեր քաղաքական թիմը, և, բնականաբար, մենք շարունակում ենք առաջնորդվել մեր նախանշած օրակարգով»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց պատգամավորը:
Թեև Վենետիկի հանձնաժողովն իր խորհրդատվական կարծիքում հանդես է եկել քննադատությամբ առ այն, որ ԱԺ–ում քիչ անց քննարկվելիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի համապատասխանում իրենց խորհրդատվություններին, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ընդունել նախագիծը՝ խախտելով Սահմանադրության, «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքների կարգավորումներն ու պահանջները։
«87 մարդ հարց ունի իրեն համոզողներին». Էդմոն Մարուքյան
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա էլ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական, վերջնական, հրապարակված կարծիքը։ Պետք չէ ընթերցել արդարադատության նախարարության երկարաշունչ տրակտատը ոչ մի բանի մասին: Անգամ պետք չէ ընթերցել ընտանեկան թերթն ու այն կիսողներին: Մի կետ կա՝ 82-ը, որտեղ Վենետիկը մեկ կարճ նախադասությամբ փաստել է՝ տղաներ եւ աղջիկներ՝ «Նախագիծը, որը դրել եք շրջանառության մեջ […]
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր՝ հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։
Բազմաթիվ հավանական պատճառներից մեկը այն է, որ Փաշինյանը չի վստահում իր պառլամենտական թիմին։
Հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատվի կառավարման կենտոն ահազանգել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։
Հիմա, հարց խոորհրդարանական ընդդիմությանը՝ ո՞րն է լինելու նրանց դիրքորոշումը, ի՞նչ են անելու, գնալու են հանգիստ նստեն եւ մասնակցեն երկրի գլխավոր օրենքի հուղարկավորությա՞նը, ՍԴ հուղարկավորությա՞նը, թե՝ վերջապես կանցնեն կոշտ քայլերի եւ կասեն իրենց «տղամարդկային» խոսքը․․
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ իրենց խմբակցությունը որևէ դիրքորոշում չունի երեկ հրապարակված դատարանի որոշման առնչությամբ, ըստ որի՝ մերժվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու Դատախազության միջնորդությունը:
Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցի առնչությամբ։
Հունիսի 15-21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 501 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 188 հրդեհի, հինգ ուժեղ կարկուտի, յոթ ուժեղ քամու, մեկ որոնողափրկարարական դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ութ ինքնասպանության փորձ, 76 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 109 կենցաղային կանչ. տուժել է 83 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի:
«Ենթադրում եմ՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելը կապված է նրա տարիքի և կորոնավիրուսի հետ». Ալեն Սիմոնյան
Հակառակ պարագայում հնարավոր է պնդել, որ Ազգային ժողովի պատգամավորները չեն ենթարկվի քրեական պատասխանատվության, եթե միանձյա կերպով որոշեն Սյունիքի մարզը նվիրաբերել Ադրբեջանի իշխանություններին կամ Սևանա լիճը օտարեն Թուրքիային:
Այսքանով հանդերձ, առնվազն տարօրինակ է, որ սեփական նախաձեռնությամբ դիմելով Վենետիկի հանձնաժողովին և քաջ տեղյակ լինելով Հանձնաժողովի կարծիքի նախագծում արտահատված տեսակետներին (կարծիքի նախագիծը նախօրոք ուղարկվել է կառավարությանը և որոշակիորեն մեղմվել է վերջինիս առաջարկների հիման վրա), իշխող մեծամասնությունը հունիսի 19-ին՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի ընդունման օրը, Ազգային ժողով է ներկայացրել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության մի նախագիծ, որը տրամագծորեն հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեծ հաշվով ինձ արդեն չի հետաքրքրում, թե ինչ են պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանն ու իր կողմից հավաքագրված խումբը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներն այսօր իրականացնելու են սահմանադրական հեղաշրջում՝ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով (Իշխանությունը յուրացնելը) և 300.1-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործությունները։
Բեյրութում կյանքից հեռացել է սփյուռքահայ վաստակաշատ մանկավարժ Մարո Գանտահարյանը։ Նա տասնամյակներ հայկական տարբեր վարժարաններում եւ հատկապես Բեյրութի «Սուրեն Խանամիրյան» քոլեջում կրթել է սերունդներ` դասավանդելով անգլերեն։
Նիկոլ Փաշինյանի սանձազերծած իրավական ամենաթողության հեռանկարներն, ըստ այդմ, կարծում եմ բավական պարզ են։ Այս դեպքում հարցը միայն մեկն է՝ կհաջողի՞ վարչապետն ավարտին հասցնել իր ծրագրած պետականակործան քաղաքականությունը։ Որովհետև ԱԺ՝ այսօրվա քվեարկությունն այդ պայքարի ավարտը չէ։ Սկիզբն է։ Դրան հետևելու են բազում գործընթացներ, որոնք կարող են սրբել, տանել Նիկոլին էլ, նիկոլաբարո մնացած երևույթներին էլ։