ՔՊ խմբակցության անդամներն ուղղորդված ատելության խոսք են տարածում. Մայր Աթոռ

Խորհրդարանում վերջին օրերին հիմնական լարվածությունն առաջանում է այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, հավատարիմ լինելով կառավարության генеральная линия-ի հետ, Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում են երբեմնի ավազանի անունով։ Այս թեմայի շուրջ 24News-ը մեկնաբանություն է խնդրել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենի ժ/պ Տ․ Մովսես քահանա Սահակյանից, որը նշեց՝ գործ ունենք ատելության խոսքի հետ։

«Այն, ինչ այս օրերին կատարվում է Ազգային ժողովում ՔՊ խմբակցության անդամների կողմից, ոչ այլ ինչ է, քան ուղղորդված ատելության խոսք և երկրի օրենսդիր բարձրագույն մարմնի ամբիոնի չարաշահմամբ հրահրվող անհանդուրժողականություն Հայոց Եկեղեցու, հոգևորականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին։

Մերժելի այս երևույթը վիրավորում է մեր Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ հավատացելոց բարեպաշտական զգացումները, նոր բաժանարար գծեր անցկացնում մեր հասարակության մեջ։

Մեր ժողովրդին տեսանելի են երկրի առջև ծառացած բազում ներքին և արտաքին մարտահրավերներ, ահռելի հոգսեր և խնդիրներ, որոնք կարոտ են անհապաղ լուծումների և հաղթահարման։ Ուստի, փոխանակ անհարկի շահարկումների և զազրախոսության, հարկ է դրսևորել պատասխանատվություն և հարգանք մեր հասարակության, իրենց իսկ ընտրողների հանդեպ և չդարձնել Ազգային ժողովը թշնամանքի, կեղծիքի և նենգամտության տարածման վայր», – նշել է Տեր Մովսեսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31