Օգոստոս ամսին ամբողջ աշխարհում քաղաքական կյանքը պասիվանում է, դա ունի իր և՛ ավանդական, և՛ ոչ ավանդական պատճառները. մեր երկրում այդ պասիվության ոչ ավանդական պատճառներից մեկն Ամուլսարն է, մյուսը, որը նաև գլխավորն է, այն է, որ փոխվեց ներհայկական քաղաքական խաղատախտակը, դրա պատճառը հուլիսյան դեպքերն էին հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ ի հայտ եկավ մի շատ կարևոր փաստ՝ և ադրբեջանցիների, և եվրաատլանտյան դաշինքի ձեռքից վերցվեց այն խաղաքարտը, թե, եթե հայերը չուզենան հող հանձնել, Ադրբեջանը դա կանի ռազմական ճանապարհով։
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է այն լուրը, թե շաբաթ օրը վարչապետ Փաշինյանն իր ընտանիքով մասնակցել է հարսանիքի:
Ոսկու գինը Comex սակարանում կայացած սակարկությունների ընթացքում իջել է ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 991,4 դոլար, ինչը 2,4 տոկոսով ցածր է նախորդ առեւտրաշրջանի փակման նշագծից: Այդ մասին են վկայում Երեւանի ժամանակով 12:08-ի դրությամբ հարթակի տվյալները:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ամուսինների կողմից միմյանց ծեծի ենթարկելու, առողջությանը թեթև վնաս պատճառելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Հայաստանն ու Արցախը ոչ հոգեբանորեն, ոչ ֆինանսապես պատրաստ չեն հայրենադարձության կազմակերպման համար ֆինանսական լուրջ ներդրումների, իսկ որպեսզի նման ֆինանսական ներդրում աներ սփյուռքը, այդ հարցը պետք է դառնար օրակարգային հարց, որը չի դարձել այս տարիների ընթացքում, հետևաբար՝ հիմա պահն է, որ կազմակերպվի լուրջ քննարկում և կոնսենսուս ձևավորվի ՀՀ կառավարության և սփյուռքյան կառույցների միջև»,- ասաց նա։
«Ոստիկանության աշխատակիցների՝ մեր բնակարան մի քանի անգամ գալ-գնալուց հետո, 7 տարեկան տղայիս մոտ որոշակի առողջական խնդիրներ նկատվեցին»: 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Երվանդ Քոչար փողոցում գտնվող շենքերից մեկում վարձակալությամբ բնակվող քաղաքացին (չցանկացավ ներկայանալ), որն ունի օրինական վարձակալական պայմանագիր, սակայն տանտիրոջ պահանջով ոստիկանները փորձել են նրանց դուրս հանել բնակարանից:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հնարավոր է համարում, որ նախագահական նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից տեղափոխվի Շուշի:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի և ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 10-ին, ժամը 23.00-ին, Կոմիտասի պողոտայից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի Կարապետ Կ.-ն, որը 2019 թ. հոկտեմբերի 10-ից Կրասնոդարի երկրամասի Աշպերանսկի շրջանի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով:
Մարտի 1-ի գործով այսօրվա նիստը հետձգվեց մինչև սեպտեմբերի 8-ը՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի արձակուրդ գնալու հետևանքով։ Դրանում, իհարկե աշխարհացունց ոչինչ չկա, եթե չլիներ մեղադրող և տուժող կողմի ներկայացուցիչների ոչ համարժեք արձագանքը։
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխգործակցության ու գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում օգոստոսի 11-ին Արցախի Հանրապետություն է այցելել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը որոշել է առողջացնել իր արհմիությունն ու ստեղծել օրինակելի մոդել։
«Չի բացառվում, որ չհաշվարկված որոշում է եղել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով Բելառուսում տեղի ունեցած ընտրություններին, հետընտրական ցնցումներին և ՀՀ իշխանությունների շնորհավորանքին։
Շուրջ 15 մարդ է զոհվել Իրաքի հյուսիսում թուրքական անօդաչու թռչող սարքի հարվածից:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ներկայացվել է պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կարգը:
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտպանը կարիերան կշարունակի Ռուսաստանի առաջնությունում:
Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի երդման արարողությունը:
«Պաշտոնական Բաքվի և Անկարայի միջև հարաբերությունները չեն արտացոլում այն իրականությունը, որը գոյություն ունի: Փորձ է կատարվում աշխարհին ցույց տալ, որ հարաբերությունները շատ լավ են, եղբայրական են, սակայն, իրականում, այդքան էլ այդպես չէ, և փորձագիտական մակարդակով դրա մասին խոսվում է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Օգոստոսի 9-ին Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել Հրազդան, Աբովյան և Ծաղկաձոր քաղաքներում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 18 տրանսպորտային միջոց։
Տվյալ դեպքում երկրի ղեկավարի կինը չի կարող զինվորական համազգեստը կրել՝ զուտ որպես «պոդիումային զգեստ», կամ՝ կերպար կերտելու համար: Էլ չասենք, որ անգամ այս կոնտեքստում այն պիտի տեղին լինի, ոչ թե գյուղացիների տուն այցի ժամանակ, սուրճ դնելիս, խանութներում պտտվելիս: Գոնե՝ երբ դիրք ես բարձրանում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 11-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ներկայացուցիչների՝ «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի գլխավորությամբ:
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 5-ին կայացած պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց, որ չնայած որոշում է կայացվել արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու մասին, միևնույն ժամանակ կարող են վերանայվել երկիր արտասահմանյան քաղաքացիների մուտքի սահմանափակումները, արտադրանքի արտահանումը, հանրահավաքներ անցկացնելու հարցերը և հանրային միջոցառումների հարցերը:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը ծանոթացել են սահմանամերձ բնակավայրերում ադրբեջանական հրետակոծությունից տուժած տների վերականգնման աշխատանքներին:
ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը Լիբանանում այցելել է Բեյրութի Թեքեյան կենտրոն:
2020թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նախկին ամուսինը՝ հարբած վիճակում, պառկել, քնել է իր տան մուտքի դիմաց, ինչի պատճառով անչափահաս թոռը մնացել է դրսում՝ վախենալով տուն մտնել:
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 10-ի դրությամբ կայացվել է 5054 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 64 920 ստուգում, որից միայն 664-ը՝ նշված օրը:
«Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել է 2021թ. համար անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը վերընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում Թեհրանի հետ գործարքի կնքման մասին արված է բացառապես ընտրողների ձայներ ներգրավելու համար: Այս կարծիքն է հայտնել Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին: «Թվում է, թե վերջին հայտարարությունները ոչ մի այլ նպատակ չունեն, բացի ընտրություններում ձայներ ներգրավելուց»,- նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:
Օգոստոսի 11-ին, ժամը 13։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշեն կամրջից։
Հայաստանի Կենտրոնական բանկն անդրադարձել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշմանն ու մանրամասներ ներկայացրել: Ինչպես տեղեկացրեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2020 թ. հուլիսի 28-ին կայացած ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Հասմիկ Ղահրամանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Հովհաննես Խաչատրյանը: Խորհրդի նիստը սկսվեց հուլիսի 28-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: