Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չի կայացրել. Արաղչի
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չի կայացրել։ ISNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նա նշել է, որ միջնորդները՝ ինչպես Կատարը, այնպես էլ Պակիստանը, հաղորդագրություններ են փոխանակում և կապ պահպանում Թեհրանի հետ։
«Բայց դա ամենևին բանակցություններ չի նշանակում»,- ընդգծել է իրանցի նախարարը։

