168.am-ի տեղեկություններով՝ Սիրիայում, Հալեպում, հայկական համայնքում առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի լրջագույն խնդիրներ կան, երբ 9 տարի պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը, հայ համայնքն այսօր նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պիտի պայքարի:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 12-ին Երևանի ժամանակով ժամը 03:29-ին գրանցվել է Իգդիր (Թուրքիա) քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ. «Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ»։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Միքայել Համբարձումյանն ու Արմեն Աբազյանը նշանակվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ:
«Եթե այսպես շարունակվի, պարոն վարչապետը պետք է մի հատ շենք վարձի, բոլորիս տեղավորի, բնակարաններով ապահովի»: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ռուսաստանաբնակ քաղաքացիներից մեկը, որը պահանջում էր բացել սահմանները:
Օգոստոսի 10-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 300-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և «Մերսեդեսի» 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված կառավարության արտահերթ նիստում անդրադարձավ Արտակարգ դրության ընթացքում «ոստիկանության շատ կոշտ արձագանքին»՝ նշելով, թե այսօր կորոնավիրուսով վարակակիրների թվի նվազմանը զուգահեռ՝ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի էական աճ ունենք:
Վերջին օրերին մասնավորապես Հալեպի հայ համայնքում ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվել․ պսակաձև ժահրի վարակից բազմաթիվ հայ մարդիկ են մահացել բժշկական օգնության բացակայության կամ առողջապահական ոչ պատշաճ ծառայությունների հետևանքով։ Կա դեղորայքի սուր պակաս, ամենապարզ դեղերն անգամ անհասանելի են։ Հալեպում շնչառական սուր խնդիրներով օրական երեք հարյուր մարդ, ըստ ոչ պաշտոնական տեղեկության, դիմում է ստացիոնար բուժում ստանալու, սակայն Սիրիայում առողջապահական համակարգի փլուզման պատճառվ նրանց օգնություն գրեթե չի ցուցաբերվում։
Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից:
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սենսացիա․ Ժողովուրդ, լսում ե՞ք, թե Կառավարության նիստին ինչ ա բարբաջում Առողջապահության նախարարի աթոռին նստած անձը: Ասում է՝ «մենք չպտի նպատակ դնենք մեր առաջ վարակակիրների թիվը հասցնել 0-ի, և 50-100 վարակակիր ունենալը պետք է համարենք նորմալ և սովորենք ապրել կորոնավիրուսի հետ»…
ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների ակցիան Կառավարության առջև. ՈւՂԻՂ
Կառավարության որոշմամբ՝ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգվեց: Սակայն, ի տարբերություն նախորդ ամիսների, առաջիկա մեկ ամսում ՀՀ-ում որոշ սահմանափակումներ կմեղմացվեն, կթույլատրվի որոշ իրավունքներ իրացնել՝ պահպանելով պարետի սահմանած կանոնները՝ մասնավորապես իրականացնել ցանկացած տեսակի հավաքներ՝ ցույցեր, երթեր և գործադուլներ՝ դիմակի կրմամբ և սոցիալական սահմանված հեռավորության պահպանմամբ:
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 12-ի դրությամբ՝ կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել:
Կորեայի Հանրապետությունում 2011 թվականից ի վեր առավելագույն քանակությամբ զոհեր են արձանագրվել շարունակվող տեղատարափ անձրեւների հետեւանքով:
Կառավարության հրավիրած արտահերթ նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ չնայած նկատվում է վարակի աճի տեմպերի նվազում, այդուամենայնիվ շարունակում են բարձր մնալ վարակի հետևանքով մահացության և վարակի տարածման ցուցանիշները: Ըստ Բադասյանի՝ այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, դեռևս պահպանվում են:
«Եթե դավադրություն կա, ապա դա կարող է լինել այն շրջանակներում, որոնք կոչ են անում չկրել դիմակ». Փաշինյան
Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմի անդամ Սմբատ Մինասյանը՝ մասնավորապես նշելով. «Ակնակալում ենք, որ դատարանները, վերջիվերջո, մեր բողոքներին ուշադրություն կդարձնեն և օբյեկտիվ դատական ակտ կկայացնեն»:
Ունենք շանս աշնանը գտնվել բոլորովին ուրիշ իրավիճակում՝ շնորհիվ դիմակի կրման բացառիկ կարգապահության. Նիկոլ Փաշինյան
«Մեր կառավարությունն ու առողջապահության նախարարությունն արել են անհնարինը»
Արտակարգ դրությունը երկարաձգելու համար այսօր հրավիրված կառավարության արտահերթ նիստում, մինչ նիստի օրակարգին անցնելը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ երեկվա դրությամբ հաստատվել է վարակակիրների նոր 201 դեպք՝ կատարված 1710 հետազոտությունից:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 201 նոր դեպք, ապաքինվել է ևս 335 մարդ:
Օգոստոսի 12-ին Մինսկում ձերբակալել են զանգվածային անկարգությունների համակարգողներին:
Կառավարության արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Դեռևս օգոստոսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր 4 համալսարանների հոգաբարձուների խորհուրդների կազմերը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, օգոստոսի 10-ին, Արմեն Աբազյանը նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
Առնվազն վեց ոստիկան է զոհվել Աֆղանստանի արեւելքի Նանգարհարի նահանգում ուղեփակոցի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի հետեւանքով:
Կորոնավիրուսը հասցրել է հետևանքներ թողնել անշարժ գույքի շուկայի վրա: Մասնավորապես, Երևանում բնակարանների գները նվազել են:
ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում Բեյրութում անօթեւան մնացած եւ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ:
Օգոստոսի 10-ին ՀՀ կառավարությունից բոլոր լրատվամիջոցները հաղորդագրություն ստացան, որ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ օգոստոսի 6-ին աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում նոր պաշտոն ստանա: