Բաժիններ՝

«Բոլոր հարցերի վերաբերյալ էլ քննարկումներ կան». Վահան Հունանյանը՝ ռեստորանային ոլորտում հնարավոր փոփոխությունների մասին

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 5-ին կայացած պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց, որ չնայած որոշում է կայացվել արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու մասին, միևնույն ժամանակ կարող են վերանայվել երկիր արտասահմանյան քաղաքացիների մուտքի սահմանափակումները, արտադրանքի արտահանումը, հանրահավաքներ անցկացնելու հարցերը և հանրային միջոցառումների հարցերը:

Քանի որ երկրում արտակարգ դրություն մտցնելուց մինչ օրս ամենատուժած ոլորտներից մեկը շարունակում է մնալ ռեստորանային ոլորտը, 168.am-ը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանից հետաքրքրվեց՝ արդյոք ռեստորանային ոլորտում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ որոշում կլինի՞, ինչին Հունանյանը պատասխանեց.

«Բոլոր հարցերի վերաբերյալ էլ քննարկումներ կան, ուղղակի այս պահին չշտապենք: Երբ արտակարգ դրությունը երկարաձգվի, այդ ժամանակ համապատասխան փոփոխությունների մասին կհայտարարվի: Կոնկրետ ռեստորանային ոլորտի մասով բան չեմ կարող ասել, բայց այն, որ արտակարգ դրության երկարաձգման հետ որոշ փոփոխություններ են լինելու նաև սահմանափակումներում, դա հիմա կարող եմ ասել: Մինչև հիմա դեռ քննարկումներ են ընթանում, քանի դեռ չի ավարտվել և վերջնական տեսք չի ստացել՝ ոչինչ չեմ կարող ասել: Վաղն արտակարգ դրությունն ավարտվում է, և փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն կլինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս