Ադրբեջանում հայատյացությունն ու քսենոֆոբիան այնքան են արմատացած, որ ցանկացած հայի սպանելը, գլխատելը ողջունելի է համարվում լայն հասարակության շրջանում, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նոյեմբերի 4-ի ցերեկը և 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 5-6-ը շրջանների զգալի մասում, նոյեմբերի 7-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Արցախի Հայաստան տեղափոխած ապօրինի զինամթերքի հետ կապված՝ կոմիտեի վարույթում կան քրեական գործեր։
Թուրքիան մարտահրավեր է նետում Հունաստանի ինքնիշխան իրավունքներին և վտանգում է խաղաղությունն ու կայունությունն տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (GEETHA) Կոնստանտինոս Ֆլորոսը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դիմել է միջազգային գիտական հանրությանը՝ կոչ անելով դատապարտել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը և հորդորել՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունն իրենց երկրների կողմից: Այս մասին ասված է ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության տարածած հաղորդագրությունում:
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում քննարկումների շարք են սկսում։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանի խոսքով՝ Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկան ահաբեկիչների վերաբերյալ իրենց վարույթում քննվող քրեական գործը մեծ նշանակություն ունի՝ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ իրավական առումով։
Ֆրանսիայում և Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչությունները Եվրոպային չեն ստիպի հրաժարվել իրենց հիմնարար արժեքներից։ Այս մասին հայտարարել է Հունաստանի առաջին փոխարտգործնախարար և Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Միլտիադիս Վարվիցիոտիսը Աթենքում կոմիտեի 130-րդ նստաշրջանի բացման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Տարածաշրջանի աղբյուրները հայտնում են, որ տանկեր, հաուբիցներ և «Գրադ» համազարկային կրակի հրթիռային համակարգեր են տեղափոխվում են դեպի M4 մայրուղի. հայտնում է Fırat գործակալությունը։ Այս մասին գրում է Yerkir.am-ը։
Հանդիպման ընթացքում ներկայացրեցի փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ խարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գևորգյանը մեկնել է առաջնագիծ, ավելին, դեռևս նախորդ շաբաթ Քննչական կոմիտեի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ մոտ 180 քննիչներ կամավորագրվել են առաջնագիծ մեկնելու համար։
2021 թվականի պետական բյուջեի նախագծով Քննչական կոմիտեի քննչական ծառայությունների համար նախատեսված է 8․3 միլիարդ դրամ, որը 2020 թվականի հատկացումից ավելի է 9 տոկոսով, քանի որ 49-ով ավելացվել են հաստիքները, վերապատրաստման միջոցառումների համար, ի տարբերություն նախորդ տարվա 17 միլիոն դրամի, 2021 թվականին կհատկացվի 12 միլիոն դրամ, և ավելի քիչ թվով քննիչներ կվերապատրաստվեն, Քննչական կոմիտեի պահուստային ֆոնդին կհատկացվի 107 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 101 միլիոնի փոխարեն, իսկ կրթաթոշակների տրամադրման համար կհատկացվի 33 միլիոն դրամ։
Պատասխանելով հարցին, թե այս դժվարին օրերին ինչն է հուսադրում իրեն՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Երբ խոսում ես հույսի մասին, թվում է, թե չգիտես ինչ ես անում և միայն հույս ունես: Ես ամեն օր տքնաջան աշխատում եմ, գիտեմ՝ ինչ եմ անում և վստահ եմ, որ, ի վերջո, Արցախը հաղթելու է, քանի որ մեր դեպքում հաղթանակը սեփական տունը, արժեքները, ժառանգությունը պաշտպանելն է: Երեսուն տարի առաջ՝ առաջին պատերազմի ժամանակ մեր միջազգային շատ գործընկերներ ասում էին, որ Արցախի հայերը պետք է դադարեցնեն կռվելը, քանի որ Ադրբեջանը մեծ է և ունի Թուրքիայի աջակցությունը: Սակայն 1994 թվականին նույն մարդիկ ինձ ասում էին, որ Հայաստանը Կովկասում ունի ամենահզոր բանակը: Ուստի՝ հույսով չեմ ապրում, այլ՝տքնաջան աշխատում եմ այդ հաղթանակի համար»:
Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը:
Ադրբեջանցի շեիթ-գեներալներն ապստամբության են պատրաստվում թուրքական հրամանատարության դեմ»: Այս մասին իր Տելեգրամ-ալիքում գրում է «War Gonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը:
Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում նոյեմբերի 4-ի դրությամբ Ադրբեջանն ունի կենդանի ուժի 7155 կորուստ:
Ապօրինի գույքի բռնագրավման գործընթացի վերաբերյալ, Ռուստամ Բադասյանը նշեց, որ տեղյակ է՝ Գլխավոր դատախազությունում արդեն ձևավորվել է համապատասխան ստորաբաժանում, աշխատանքներ են կատարվում։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորները եթե ցանկություն հայտնեն մեկնելու առաջնագիծ, նրանց նման հնարավորություն կտա՞ն։
«Մոտավորապես 30 մարդ տուգանվել է խաչմերուկում գտնվելու համար: Շուրջ 40 մարդ ձերբակալվել է երկաթուղին ուղեփակելու համար եւ այդտեղից հրաժարվել են հեռանալ այն բանից հետո, երբ հավաքը հայտարարվել է անօրինական: Սա նախնական տեղեկատվություն է, այն կարող է փոխվել»,- հաղորդվում է ոստիկանության Twitter-օգտահաշվում:
ՀՀ արդարադատության նախարարն այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում, շփոթմունքի արդյունքում նշել է, որ այս պահին ունենք ձերբակալված սիրիացի երեք վարձկան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:
2021 թվականի պետական բյուջեի նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար նախատեսված է 1 միլիարդ 865 միլիոն դրամ, որից 385 միլիոնը կուղղվի համակարգի պահպանությանը, 58 միլիոն դրամը՝ ուսուցման կոմպոնենտին, իսկ մնացած ամբողջ գումարը՝ ՏԻՄ ընտրությունների կազմակերպմանը, քանի որ եկող տարի 484 համայնքներում կայանալու են ՏԻՄ ընտրություններ, որոնցից համայնքի ղեկավարի ընտություն նախատեսված է 62 համայնքում։
Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի սկզբից մինչ այս պահն Արցախում առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել, առնվազն 144-ը` վիրավորվել: Այս մասին նոյեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Ռազմական բժիշկները պատերազմի առաջին օրից ռազմաճակատում են՝ ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական և Հիպոկրատի: Ստանալով բժշկի մասնագիտություն և կրելով զինվորական համազգեստ Սաշա Ռուստամյանն այն նվիրյալներից է, ով զոհվեց մասնագիտական պարտքը կատարելիս ադրբեջանաթուրքական ուժերը վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ ոտնահարելով մարդասիրական բոլոր նորմերը շարունակում են թիրախավորել խաղաղ բնակչությանը, պատմամշակութային և հոգևոր կենտրոնները, հիվանդանոցները, զինվորական հոսպիտալները, վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաններն ու վիրավորներին օգնություն ցույց տվող բժիշկներին:
Արցախի ՊԲ–ն տարածել է ոչնչացված թշնամական ԱԹՍ-ների տեսանյութը
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Արցախում գերի ընկած սիրիացի վարձկան ահաբեկիչների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցներից բացի, բազմաթիվ այլ տեղեկություններ ևս կան։
Ուզում եմ քեզ ասել, Վլադիմիր Զելենսկի, շատ շնորհակալություն, որ դու պատասխանեցիր ինձ, և իմ հոգու ճիչը քեզ անտարբեր չթողեց: Ես կարծում եմ, որ սա շատ արժանի օրինակ է այն բանի, որ նախագահն անտարբեր չէ այն ամենի նկատմամբ, ինչ խոսում են իր ու իր երկրի մասին:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարավային ուղղությամբ ժամը 10:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ»։
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 2-ին կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա։ ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ սրահում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» գնդացիր ու երկու պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի ընդհանուր 75 փամփուշտով, ինչպես և տարբեր տրամաչափի 317 փամփուշտ։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին, որտեղ նա նշել էր, որ հակասահմանադրական և հակաօրինական գործընթացների հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող իր նախկին գործընկերն իրեն աշխատանքից ազատել է։
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հաղթում է երկու կարեւորագույն «տատանվող» նահանգներում՝ Տեխասում եւ Օհայոում, կանխատեսում է Fox News հեռուստաալիքը: