Թուրքիան ծանր հրթիռային կայանքներ է տեղադրում Իդլիբի M4 մայրուղու մոտ
Տարածաշրջանի աղբյուրները հայտնում են, որ տանկեր, հաուբիցներ և «Գրադ» համազարկային կրակի հրթիռային համակարգեր են տեղափոխվում են դեպի M4 մայրուղի. հայտնում է Fırat գործակալությունը։ Այս մասին գրում է Yerkir.am-ը։
Մի քանի օր է՝ Սիրիայի հյուսիսում շարունակում է աճել ռազմական ագրեսիան Թուրքիայի և, այսպես կոչված, Սիրիայի ազգային բանակի (SNA) զինյալների կողմից: Ջիհադիստները, որոնք կռվում են թուրքական զինուժի կողքին, մեծ քանակությամբ ռազմական մեքենաներ են տեղափոխում դեպի Այն Իսա: Անցած երեք շաբաթվա ընթացքում Թուրքիայի օգնությամբ ստեղծված SNA-ի զինյալները մի քանի անգամ փորձել են մուտք գործել քաղաք:
Զորքերի փոխադրում է տեղի ունենում նաև դեպի Էրեբին, Լելան, Համդանիե և Դիբսե բնակավայրեր՝ Գիրե Խուրմայից (Թել Թամիր) արևմուտք: Տեղեկատվություն է ստացվում, որ տեղափոխվող զենքերի մեջ կան տանկեր, հաուբիցներ և գրադներ: Զորքերի տեղաշարժեր են նկատվում նաև Ամերիայում գտնվող թուրքական բազայի տարածքում, և տարածաշրջանի աղբյուրները հայտնում են, որ այնտեղ տեղակայված են նաև տանկեր:
Հոկտեմբերի 28-ին թուրքական պետությունը և ջիհադիստական վարձկանները ուժեղացրել են իրենց ռազմական դիրքերը Սարեքանիեում և Զիրգանում:
M4 ավտոճանապարհին հատկացվել է առանցքային դիրք Թուրքիայի օկուպացիոն պլաններում՝ առաջին հերթին Ռաքքայի և, համապատասխանաբար, Դեյր Զորին նրա հարևանության պատճառով: M4-ի գրավմամբ Թուրքիան ավելի կմոտենա իր երազած նոր Օսմանյան կայսրությանը և կընդլայնի իր սահմանները բոլոր քաղաքների մոտակայքում՝ Քիրքուքից և Դեյր Զորից ազատորեն Միջերկրական ծով նավթ տեղափոխելու համար:
Հիշեցնենք նաև, որ նշված մայրուղում համատեղ պարեկություն են իրականացնում ռուս–թուրքական ուժերը։