
Կառավարական տեղեկատվական ՊՈԱԿ-ը որոշել է «բացատրել»՝ հնարավո՞ր էր խուսափել պատերազմից

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում քննարկումների շարք են սկսում։
Պատերազմական պայմաններում առաջին քննարկմանը, որը տեղի է ունենալու այսօր ժամը 20:00-ին, փորձելու են հասկանալ՝ հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից:
Հրավիրված են հետևյալ բանախոսները՝ թուրքագետ Վարուժան Գեղամյան, քաղաքագետ Էդգար Էլբակյան, ռազմական փորձագետ Մհեր Հակոբյան, ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյան:
Քննարկումը կվարի հեռուստահաղորդավար, «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը։