«Վստահ եմ, որ չկա». Ռուստամ Բադասյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցի մասին

Ապօրինի գույքի բռնագրավման գործընթացի վերաբերյալ, Ռուստամ Բադասյանը նշեց, որ տեղյակ է՝ Գլխավոր դատախազությունում արդեն ձևավորվել է համապատասխան ստորաբաժանում, աշխատանքներ են կատարվում։

«Այստեղ ես հանրության հետ միշտ ազնիվ եմ եղել և ասել եմ, թե որ պրոցեսը երբ ակնկալեն, երբ քննարկվում էր նախագիծը, ես ասում էի, որ պետք չէ շտապել և մտածել, որ միանգամից ապօրինի գումարները վերականգնվելու են։ Ես ասում էի՝ 2020 թվականի սեպտեմբերին օրենքն ուժի մեջ կմտնի ամբողջ ծավալով, և ուժի մեջ մտավ։ Կարծում էի, որ առաջին հայցը, եթե ինչ-որ բացառիկ դեպք չլինի, կարող է ակնկալվել 2021 թվականին, այսինքն՝ դա ինքնանպատակ չէ, որքան էլ ցանկանանք արագացնել պրոցեսը, դա ունի որոշակի իրավական ընթացակարգեր, դատարանին պետք է հիմնավոր ապացույցներ ներկայացնեն, որոնք, վստահ եմ, որ հիմա տեղի են ունենում»,- շեշտեց Ռուստամ Բադասյանը։

Ճշտող հարցին՝ նման հայց դեռևս չկա՞, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ ավելի պատշաճ կլինի, եթե Գլխավոր դատախազությունից հարցը ճշտվի: «Բայց վստահ եմ, որ չկա»,- շեշտեց նա։

Հիշեցնենք, որ դեռևս ապրիլին խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը։

Տեսանյութեր

Լրահոս