
Լոս Անջելեսում շուրջ 40 բողոքողի են ձերբակալել

Լոս Անջելեսի ոստիկանությունը գիշերը շուրջ 40 մարդ է ձերբակալել, որոնք ուղեփակել են երկաթուղին եւ հրաժարվել են հեռանալ այն բանից հետո, երբ հավաքը հայտարարվել է անօրինական:
«Մոտավորապես 30 մարդ տուգանվել է խաչմերուկում գտնվելու համար: Շուրջ 40 մարդ ձերբակալվել է երկաթուղին ուղեփակելու համար եւ այդտեղից հրաժարվել են հեռանալ այն բանից հետո, երբ հավաքը հայտարարվել է անօրինական: Սա նախնական տեղեկատվություն է, այն կարող է փոխվել»,- հաղորդվում է ոստիկանության Twitter-օգտահաշվում:
Ավելի վաղ ոստիկանությունն անօրինական էր հայտարարել քաղաքի կենտրոնում մարդկանց հավաքվելը: Ինչպես հաղորդում է Los Angeles Times թերթը, մարդիկ հրաժարվել են հեռանալ, մի քանի բողոքողներ ջրով լցված շշեր են նետել ոստիկանների կողմը: ԱՄՆ-ում անցկացում են նախագահական ընտրություններ. պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են հանրապետական Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատ Ջո Բայդենը:
Fox-ի վերջին հաշվարկները Բայդենին տալիս են 238, Թրամփին՝ 213 քվեատու (հաղթանակի համար հարկավոր է 270), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: