Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուշիի հարակից տարածքներում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողությունը անվանում ենք #գյորբագյոր։ Ընկերներ սա օգտագործեք»։
Հունաստանի քաղաքներից Լարիսայի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել, որով դատապարտում է պետությունների և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն: Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Լարիսայի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը լուրջ հետևանքներ ունի տարածաշրջանային փխրուն կայունության համար: «Լարիսայի քաղաքային խորհուրդը դատապարտում է՝ պետությունների և ժողովուրդների միջև վեճերը […]
Ստեփանակերտում բազմաթիվ պայթյունների ձայներ են լսվել: Ինչպես տեղից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, օդային տագնապի ազդանշանը միացված է:
Այս իրավիճակում չի կարելի մոտենալ ընթացիկ, իներցիոն սկզբունքներով և ստանդարտ մակրոտնտեսական կանոնների ներքո: Նոր մոտեցումները պահանջում են և՛ ծախսային, և՛ եկամտային ուղղությամբ ոչ ստանդարտ լուծումներ և հարվածային մոտեցումներ: Այսինքն՝ առաջինը՝ եկամուտների մասով՝ պետական բյուջեին զուգահեռ՝ միանշանակ պետք է վերականգնվի և լիարժեք գործադրվի պրոգրեսիվ հարկման մոդելը:
Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի ՊՆ-ն Ադրբեջանի ՊՆ-ից առաջ է հայտնում իբր հայկական ՍՈՒ-25-ի խոցման մասին։ Եվ մեկ ապացույց, որ Թուրիքան է իրականացնում Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը (գրառման պահին Ադրբեջանի ՊՆ-ն այս առթիվ որևէ տեղեկություն չի հրապարակել)»։
Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նոյեմբերի 4-ին կայացած առցանց հանդիպմանը Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն անդրադարձ է կատարել Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ ագրեսիային: Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այդ կապակցությամբ հանդիպման բազմաթիվ մասնակիցներ նշել են, որ Թուրքիայի գործողություններն անընդունելի են և անհրաժեշտ են հստակ գործողություններ՝ սաստելու բոլոր սահմանները հատած Թուրքիայի ղեկավարի սադրանքները:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հնարավոր էր կարգավորել խաղաղ ճանապարհով՝ չդիմելով զենքի: «Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- գրում է ria.ru-ն:
Սլովակիայի Հանրապետության խորհրդարանը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված, որով վերահաստատում է, որ այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Այս մասին հայտնում է Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
«Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Նա նաև արդարացնում էր Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում կամավորական ջոկատներ ստեղծելու և հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչ էր արել՝ նշելով, որ այն ուղղված է մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին: Հայտարարությանը հաջորդել էին՝ ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ՝ մարզպետների, քաղաքապետերի և գյուղապետերի ֆեյսբուքյան գրառումները, որ հետևելով վարչապետի կոչին՝ պատրաստվում են մեկնել առաջնագիծ:
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2021 թվականի բյուջեի նախագծում խնդրել է ներառել նոր 15 աշխատողի հաստիք, սակայն առաջարկն ամբողջությամբ մերժվել է»,- այսօր Ազգային ժողովում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, թեև հասկանում է, որ, հավանաբար, մերժման պատճառը կապված է պատերազմական իրավիճակին, սակայն ավելացվող հաստիքներն անհրաժեշտ էին միջազգային մարմինների հետ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքն ավելի ամրապնդելու համար։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարությամբ հանդես է եկել լրագրողների առջեւ: Ներկայում ԱՄՆ-ում շարունակվում է ձայների հաշվումը պետության ղեկավարի ընտրություններում: Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, շնորհակալություն է հայտնել ընտանիքին եւ իր միլիոնավոր կողմնակիցներին:
Հակառակորդը թիրախային զինված հարձակումներ է իրականացնում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, և, եթե ավելի վաղ խոսք էր գնում միայն կասետային զինատեսակների օգտագործման մասին, ապա հիմա արդեն կիրառվում են զանգվածային ոչնչացման այլ զենքեր։ Ակնհայտ է, որ հակառակորդը մտադրություն ունի արգելված զինատեսակներ կիրառելով՝ Արցախի ուղղությամբ էլ ավելի մեծ վնաս հասցնել տեղի խաղաղ բնակչությանը։
ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբահիմովին զրկել է ֆուտբոլային գործունեությունից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 21-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կամավորական ջոկատներ ստեղծելու և հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչ էր արել՝ նշելով, որ այն ուղղված է մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։ Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած ազատազրկված անձանց դիմումների քննարկման արդյունքում փոփոխվել են 12 կալանավորի խափանման միջոցները, ևս 9 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Իրանի նախագահը Հասան Ռոհանին Նախարարների խորհրդի նիստում նոյեմբերի 4-ին նշել է, որ Իրանի համար կարևոր չէ, թե ԱՄՆ-ում ով կընտրվի նախագահ։ Նա մասնավորապես ասել է․ «Մեզ համար կարևորն այն է, թե ինչպիսի ճանապարհ կբռնի Ամերիկայի հաջորդ կառավարությունը։ Իսկ թե ով կլինի հաջորդ նախագահը, կարևոր չէ»։
«Մենք մարտական են տրամադրված: Սա մեր հայրենիքն է, մեր տունն է, մեր ստեղծածն է, հետևաբար՝ մենք ենք տերն այս ամենի: Եվ տանտիրոջ իրավունքով կանգնած ենք այս հողի վրա, և այդ իրավունքով էլ պաշտպանում ենք մեր հողը: Այդ գիտակցումը մեր բոլորի մոտ է: Հայը միշտ ամուր է, հայը միշտ հզոր է: Ցավոք, ունենք կորուստներ, մեր ընկերների թափված արյունը մեզ ստիպում է, որ մենք ավելի հզոր ու ուժեղ լինենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հարութ Ավանեսյանը:
Ներկա պահին ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ: Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:
Սուդանում Իմամների և քարոզիչների միությունը անցկացրել է բողոքի ակցիա նոյեմբերի 4-ին մայրաքաղաք Խարթումում՝ Ազատության հրապարակում։ Ցույցի ընթացքում հարյուրավոր սուդանցիներ կարդացել են Մուհամմեդ մարգարեին նվիրված բանաստեղծություններ, ինչպես նաև հանդես են եկել Ֆրանսիայի դեմ կոչերով։
Նոյեմբերի 4-ին, ժամը 11:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստը՝ ՈՒՂԻՂ
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իջնում եմ Մոսկվայից Երեւան եկող ինքնաթիռից։ Նույն չվերթով Ռուսաստանից Երեւան են վերադառնում մեր հարյուրից ավելի հայրենակիցներ։ Վերադարձողներից երկու երիտասարդ դեռ ինքնաթիռում ասացին, որ գալիս են Երեւան ու հենց հաջորդ օրը որպես կամավոր մեկնելու են Արցախ։ Մեկնելու են կռվելու, պաշտպանելու մեր հայրենիքը։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, թե իր երկրի համար շատ կարևոր է, որ Իրանի սահմանների մոտ ահաբեկիչներ չլինեն: Այս մասին Ռոհանին նշել է կառավարության նիստի ժամանակ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին:
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արցախից վերադարձած անձանց խուզարկությամբ ու մեքենաների զննությամբ հայտնաբերել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան, սաղավարտ, զրահաբաճկոններ, սվին-դանակներ, գնդացրի և ինքնաձիգի ընդհանուր 15 փամփշտատուփ, գնդացրի և ինքնաձիգի ընդհանուր 700-ից ավելի փամփուշտ և այլն։ Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հիշեցնենք, որ այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հարակից տարածքներում լսվում են պայթյունի ձայներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնեցին, որ Ադրբեջանի կողմից այդ տարածքներն այս պահին չեն թիրախավորվում և լսվում են Արցախի պետական մարմինների աշխատանքների ձայները:
Հայաստանում 2021-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում 494 համայնքներում: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Մտահոգիչ է կարդալ, թե ինչպես է այսօր Ադրբեջանի ռեժիմը սահմանափակում սոցիալական ցանցերի մուտքն իր քաղաքացիների համար և հետապնդում երկրում այն մի քանի երիտասարդներին, ովքեր պատերազմի ֆոնին խաղաղության կոչ են անում:
Ադրբեջանցի ֆեյսբուքյան օգտատեր Շահին Յուսուբովն ահազանգել է Արցախի դեմ պատերազմում մահացածների ընտանիքների նկատմամբ երկրում վատ վերաբերմունքի մասին ՝ մասնավորապես նշելով, որ զոհերի ընտանիքի անդամներին չեն ցուցաբերում համապատասխան վերաբերմունք և չեն հարգում նրանց վիշտը: