«Քննչական կոմիտեի նախագահը կամավորագրված քննիչների հետ առաջնագծում է՝ տեղում անձամբ է ղեկավարում նրանց աշխատանքը». Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գևորգյանը մեկնել է առաջնագիծ, ավելին, դեռևս նախորդ շաբաթ Քննչական կոմիտեի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ մոտ 180 քննիչներ կամավորագրվել են առաջնագիծ մեկնելու համար։

«Նրանք ընդգրկված էին ընդհանուր վարժանքներում՝ տեսական և գործնական, և հենց առաջին վաշտը մեկնել է, նրանց հետ էլ մեկնել է պարոն Գրիգորյանը։ Ինքն է անձամբ տեղում ղեկավարում կոմիտեի կամավորների աշխատանքը։ Մեկ վաշտ մեկնել է, քանակային չնշեմ, մի վաշտ էլ այս շաբաթ կմեկնի»,- նշեց  Արթուր Մելիքյանը։

Նա նաև շեշտեց, որ Հայկ Գրիգորյանի առաջնագծում լինելը կոմիտեի բնականոն աշխատանքի համար խոչընդոտ չէ՝ ստեղծված իրավիճակում ամբողջական աշխատանքները կարգավորում են։

«Իհարկե, կան կամավորագրված քննիչներ, որոնց թույլ չենք տալիս մեկնելու, որովհետև դատավարական առումով գործառույթներ կան անելու՝ հրատապություն պահանջող, կկատարեն՝ հետո կմեկնեն։ Հիմա Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնակատարը ես եմ»,- ընդգծեց Արթուր Մելիքյանը։

Տեսանյութեր

Լրահոս