Հունաստանի զինուժի գլխավոր շտաբի պետը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանային կայունությունը վտանգելու մեջ

Թուրքիան մարտահրավեր է նետում Հունաստանի ինքնիշխան իրավունքներին և վտանգում է խաղաղությունն ու կայունությունն  տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (GEETHA) Կոնստանտինոս Ֆլորոսը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հույն զինվորականը, մեղադրելով Թուրքիային տարածաշրջանային կայունությունը վտանգելու մեջ, քննադատել է Թուրքիայի և  Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ ապօրինի համաձայնագիրը։

«Այս համաձայնագիրը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, խախտում մեր ինքնիշխան իրավունքները և վտանգում խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- ասել է նա:

Նրա խոսքով` Անկարայի վերջին սադրիչ գործողությունները «լուրջ սրացում և ուղիղ սպառնալիք են խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում»:

«Հետազոտական ​​նավն ուղեկցվում է Թուրքիայի ռազմածովային ուժերի ռազմանավերի կողմից, ինչը ցույց է տալիս Անկարայի ցանկությունը ռազմականացնել խնդիրը` չնայած ռազմական հակամարտությունները լուծելու և ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ ՆԱՏՕ-ի կողմից գործադրված բոլոր ջանքերին»,- նշել է Կոնստանտինոս Ֆլորոսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30