«Կալանավորների խափանման միջոցը փոխելու պարագայում վերջիններս կարող են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը». Ռուստամ Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորները եթե ցանկություն հայտնեն մեկնելու առաջնագիծ, նրանց նման հնարավորություն կտա՞ն։
«Կալանավորների խափանման միջոցը փոխելու պարագայում, բնականաբար, կալանքի ռեժիմը չի տարածվի տվյալ անձի վրա, և վերջիններս կարող են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը։ Բայց սա Գլխավոր դատախազության տիրույթում է ավելի շատ, որովհետև կալանքի փոփոխության միջնորդություն պետք է լինի, դատարանում քննվի, և մենք հստակ տեղեկություն այդ առումով չունենք, բայց որոշակի գործընթացներ կան»,- ասաց Արդարադատության նախարարը։
Նա նաև շեշտեց՝ կողմ են ցանկացած անձի ազնիվ մղմանը, եթե այն արդյունավետ կլինի հայրենիքի պաշտպանության գործին։