Մեծ Բրիտանիայում գիտնականներին հաջողվել է վերականգնել Նեսյամուն քրմի ձայնը, որը Եգիպտոսում մահացել է շուրջ երեք հազար տարի առաջ: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակված են Scientific Reports հանդեսում։
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը YouTube-ում հրապարակել է «Everything I wanted» երգի հոլովակը, որտեղ նկարահանվել Է եղբոր՝ Ֆինեասի հետ, որը նրա հիթերի մեծամասնության հեղինակն է, այդ թվում նաեւ դրա։
Փարիզի բնակիչներն առաջիկա ամռանը կկարողանան տեսնել հրդեհից խիստ տուժած Նոտր-Դամ մայր տաճարի արվեստի հիմնական ստեղծագործությունները եւ կրոնական արժեքները:
Ստացված զանգվածը դնել ջրային գոլորշու վրա (ջուրը պետք է եռա) և հարել 10-15 րոպե: Պետք է ստացվի սպիտակ, փրփրուն զանգված:
ԱՄՆ-ի Match Group ընկերությունը, որին պատկանում է Tinder ծանոթությունների հավելվածը, կներդնի տեսակցությունների ժամանակ վտանգավոր իրավիճակների վերաբերյալ ոստիկանությանը տեղեկացնելու գործառույթ:
Եթե նախկինում միայն դահուկորդներն ու մարզիկներն էին կրում լայնածավալ հուդիներ, ապա այսօր դրանք իրենց ուրույն տեղն են գրավում փողոցային ոճի աստղերի զգեստապահարանում: Եվ կարևորն այն է, որ դրանք պարտադիր չէ համադրել սպորտային կոշիկների և ջինսերի հետ:
Բալետի նախկին պարուհի Անաստասիա Վոլոչկովան մերկացել է տեսախցիկի առջև:
«Կարևոր. մի քանի դեպքերի հիման վրա կարող ենք արձանագրել՝ SMS-ը այլևս վստահելի չէ հիմնովին»:
Բրիտանական Բլեքվուդ քաղաքի բնակիչ Գեթին Թոմասն ավելորդ քաշի և վատ սննդակարգի պատճառով սկսել է վատ զգալ: 2019 թվականի սեպտեմբերին 25-ամյա բրիտանացին որոշել է հրաժարվել ալկոհոլից և հետևել իր արտաքին տեսքին և առողջությանը:
Հրայր Թովմասյանի տան խուզարկությամբ Նիկոլը ոչ թե տրորեց կարմիր գիծը, այլ ամբողջովին ապականեց այն։ Վերջապես նա արեց իր այդքան տենչացած «աննախադեպը»՝ ինչպես հենց Հրայր Թովմասյանը նշեց, վերջին 200 և ավելի տարիների ընթացքում համաշխարհային պատմության մեջ դեպք չի եղել, որ հետապնդման ենթարկվի բարձրագույն դատական մարմնի ղեկավարը։
Ծագումով պաղեստինցի ամերիկացի գերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, մասնակցել է ֆրանսիացի մոդելագործ Ժան-Պոլ Գոտիեի վերջին ցուցադրությանը:
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը հունվարի 24-ին այցելուների համար փակ կլինի ազգային գործադուլի պատճառով, որն անցկացվում է երկրի իշխանությունների կողմից առաջարկված կենսաթոշակային բարեփոխման դեմ։
«2020-ը մետաղական մկան տարի է, կարևոր ժամանակահատված է: Այս տարի չափազանց հզոր է լինելու մետաղը, այն ռազմական գործողությունների խորհրդանիշ է, քանի որ զենքի հիմնական նյութն է, դրա պատճառով այս տարվա ընթացքում ակնկալվում է ռազմական որոշակի լարվածություն, հակամարտության նոր օջախների ձևավորում, որը տեսանք հունվարի սկզբին, երբ լարված իրավիճակ էր ստեղծվել Իրանի և ԱՄՆ-ի միջև: Պատճառը Սատուրնի և Պլուտոնի միությունն էր Այծեղջյուրում, ինչը կկրկնվի ամառվա ընթացքում»,- պնդում է աստղաբանը:
«Որևէ պետության մեջ մարդու իրավունքները պաշտպանվում են ոչ թե որևէ անձի կամքի շնորհիվ, որ, պայմանական ասած՝ բարի թագավորը մեր բոլորի իրավունքները կպաշտպանի, այլ պետական անկախ կառույցներով… Եվ երբ այդ պետական կառույցները չեն գործում, խոսել մարդու իրավունքների մասին՝ անիմաստ է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով առհասարակ Հայաստանում մարդու իրավունքների և, մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի իրավունքների պաշտպանությանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը խոսել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:
Այցելության նպատակը եղել է ՀՔԾ քննիչներին «դուխ» տալը, քանի որ նրան զեկուցել են, որ ՀՔԾ-ում բունտ է հասունանում՝ քննիչները դեմ են ՍԴ անդամների եւ նախագահի դեմ անօրինական գործողություններ կատարելուն։
ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը։
Ազգային ժողովի իմքայլական պատգամավոր, մասնագիտությամբ դերասան Արթուր Մանուկյանը կարծում է, որ քրեական բարքերն ու գողական մշակույթը առաջացել են պետությունը մերժելու ինչ-որ մարդկանց խմբից, ովքեր ալտերնատիվ օրենքներ ունեն:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի «Ունիսիստասի» դեմ խաղում (3:1) գոլի հեղինակ է դարձել:
Ազգային ժողովը հունվարի 24-ին 74 կողմ և 41 դեմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում առաջարկված փոփոխություններով ու լրացումներով հնարավորություն է տրվում շրջիկ առևտրի թույլտվություններն առանձին վայրերում ավագանու որոշմամբ տրամադրել մինչև 3-օրյա ժամկետով:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում թոռնիկների հետ լուսանկարներ է հրապարակել:
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի կողմից հետախուզվող, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսի հետ և զորակցություն է հայտնել նրան։
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Նորվիչի» հետ Պրեմիեր լիգայի խաղից հետո (2:1) կատակել է կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի՝ «Սպորտինգից» «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին:
Սա երկրի համար խայտառակություն եմ համարում: Եվ, եթե խոսքը վերաբերում է հատկապես փաստաբանին, այդ խայտառակությունը կրկնակի է: Փաստաբանը տարբեր գրագրություններ ունի իր վստահորդների հետ, որոնցից այժմ չի կարողանում օգտվել: Այստեղ նաև փաստաբանական գաղտնիքն է խախտվում, որովհետև անձանց համար հասու է եղել փաստաբան-վստահորդ գրագրությունը, որն օրենքով է պաշտպանվում: Այստեղ, իհարկե, ինձ համար անհասկանալի է, թե անձինք, ովքեր այդ միջամտությունն իրականացնում են, ի՞նչ դատողության տեր են:
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հունվարի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հունվարի 24-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հանդիպումը, որին ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններում արձանագրված նկատելի առաջընթացը՝ կարևորելով Հայաստանի և Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Այս համատեքստում դրական է գնահատվել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ և անմիջական համագործակցության մթնոլորտը։
Այն մեթոդաբանությունը, որն ընտրել է գործող իշխանությունը Սահմանադրական դատարանում փոփոխություններ անելու համար, ըստ իս, անընդունելի է։ Մենք մշտապես ասում էինք, որ իշխանությունը պետք է հենց սկզբից գնար սահմանադրական փոփոխությունների, որի արդյունքում էլ ինքնաբերաբար կփոխվեր Սահմանադրական դատարանի կազմը, բայց այդպես չեղավ։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հասարակական գործիչ Հովսեփ Խուրշուդյանը։
Ավստրիան մինչեւ 2030 թվականը լիովին կանցնի վերականգնվող էներգիայի օգտագործման: Այդ մասին հունվարի 24-ին հայտնել է կանցլեր Սեբաստիան Կուրցը։«Մինչեւ 2030 թվականը մենք կդառնանք այն քիչ երկրներից մեկը, որն ամբողջ էլեկտրականությունը կստանա վերականգնվող էներգիայի շնորհիվ, ընդ որում՝ առանց ատոմային էլեկտրաէներգիայի օգտագործման:
Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 24-ին այցելել է Իսրայելի առաջատար ուսումնական հաստատություններից մեկը՝ Հոլոնի տեխնոլոգիական համալսարան: