Բիլլի Այլիշի նոր հոլովակը մի քանի ժամում շուրջ 1 միլիոն լայք է հավաքել
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը YouTube-ում հրապարակել է «Everything I wanted» երգի հոլովակը, որտեղ նկարահանվել է եղբոր՝ Ֆինեասի հետ, որը նրա հիթերի մեծամասնության հեղինակն է, այդ թվում նաեւ դրա։
Վաղ առավոտյան նրանք ավտոմեքենայով գնում են լողափ: Բայց արշալույսը դիմավորելու փոխարեն Բիլլին սեղմում է գազի ոտնակը եւ սուզվում օվկիանոսի մեջ: Բայց հերոսները չեն խեղդվում. նրանք շարունակում են շարժվել, բայց արդեն ջրի տակ:
Մի քանի ժամում տեսահոլովակը, որի ռեժիսորը Այլիշն է, հավաքել է հինգ միլիոն դիտում եւ գրեթե մեկ միլիոն լայք: «Սա լավագույն երգն է, որն ստեղծել է Բիլլին»,-գրել է @Rayna Mae-ն:
«Կոմպոզիցիան ինձ հարկադրեց գիտակցել, որ հարկավոր է միշտ ընկերոջ հետ մնալ»,-ընդգծել է @heyy harveyy-ն: «Այս աշխատանքն իսկական արվեստ է»,-մեկնաբանել է @Sonia՚s Way-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: