Բաժիններ՝

«Ինչպիսի՞ն է Լիսաբոնը: Ֆերնանդեշը տեղափոխվո՞ւմ է «Մանչեսթեր Յունայթեդ», թե՞ ոչ»․ Մոուրինիոն՝ լրագրողին

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Նորվիչի» հետ Պրեմիեր լիգայի խաղից հետո (2:1) կատակել է կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի՝ «Սպորտինգից» «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին:

Հետխաղյա մամուլի ասուլիսին ներկա էր Sky Sports-ի լրագրողը, որն ուղարկվել էր Լիսաբոն՝ ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության կապակցությամբ:

Մոուրինիոն նախ հարցրեց լրագրողին՝ «Ինչպիսի՞ն է Լիսաբոնը: Լա՞վ: Լա՞վ է Լիսաբոնում»:

Մի քանի հարցերից հետո նույն լրագրողը ցանկանում էր ինչ-որ բան հարցնել Մոուրինիոյին «Տոտենհեմի» հաջորդ խաղի մասին, բայց պորտուգալացին ընդհատեց նրան:

«Այսպիսով, Բրունու Ֆերնանդեշը տեղափոխվո՞ւմ է«Յունայթեդ», թե՞ ոչ: Այսպիսով, դուք գնացել եք Լիսաբոն, բայց նա չի՞ տեղափոխվում: Տեղափոխվո՞ւմ է, թե՞ ոչ»,- հստակեցրել է Ժոզեն:

Արդեն հինգշաբթի հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի գնի Ֆերնանդեշին: Ակումբի համասեփականատեր Ջոել Գլասերը պատրաստ չէ «Սպորտինգին» վճարել 80 միլիոն եվրո:

Մոուրինիոն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն էր 2016-2018 թվականներին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս