Գիտնականները վերականգնել են 3000-ամյա մումիայի ձայնը
Մեծ Բրիտանիայում գիտնականներին հաջողվել է վերականգնել Նեսյամուն քրմի ձայնը, որը Եգիպտոսում մահացել է շուրջ երեք հազար տարի առաջ: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակված են Scientific Reports հանդեսում։
Մումիայի մոտ լավ պահպանվել են ձայնալարերը եւ կոկորդը: Համակարգչային շերտագրիչի միջոցով ինժեներները կազմել են հանգուցյալ քրմի խոսքի գործարանների եռաչափ մոդելը եւ այն տպել 3D-տպիչով:
Այն միացրել են արհեստական կոկորդի եւ բարձախոսի եւ ձայնագրել ստացված ձայնը. «ա»-ի եւ «է»-ի միջեւ ինչ-որ միջին ձայն: Տեսագրության մեջ այդ ձայնը կարելի է լսել 30-րդ վայրկյանին: Նեսյամունն ամենահայտնի եւ լավ պահպանված մումիաներից մեկն է, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի տարածքում (Լիդսի թանգարանում):
Քրմի աճյունով սարգոֆագը գտել են Եգիպտոսում Ամոն աստծու տաճարի պեղումների ժամանակ: Հոգեւորականն ապրել է Ռամզես XI-ի ժամանակներում եւ մահացել մոտավորապես 50 տարեկան հասակում: Նրա սարկոֆագի վրա գրված է խնդրանք աստվածներին՝ իրեն վերադարձնել խոսելու ձիրքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: