Բաժիններ՝

«Բառ կա, չէ՞, գործ տվող: Ես ձեզ վստահեցում եմ՝ մեզանից բոլորը գործ տվող են». Արթուր Մանուկյան

Ազգային ժողովի իմքայլական պատգամավոր, մասնագիտությամբ դերասան Արթուր Մանուկյանը կարծում է, որ քրեական բարքերն ու գողական մշակույթը առաջացել են պետությունը մերժելու ինչ-որ մարդկանց խմբից, ովքեր ալտերնատիվ օրենքներ ունեն:

«Հիմա ես ասում եմ կամ էս պետությունը քոնն է, կամ էս պետությունը քոնը չէ»,- ասաց Արթուր Մանուկյանը:

Վերջինիս կարծիքով՝ այս խնդրով հայ ժողովուրդը երկար ժամանակվա փորձ ունի՝ ապրել պետության մեջ, որն իրենը չէ, և քանի որ այդ իներցիան պետք է կոտրել, մենք ինքներս մեր մեջ պետք է ասենք, որ այս պետությունը մերն է, օրենքները մերն են, ոստիկանը իմ և ձեր համաձայնությամբ մերն է, և մենք դրա համար իրեն վճարում ենք:

«Բառ կա, չէ՞, գործ տվող: Ես ձեզ վստահեցում եմ՝ մեզանից բոլորը գործ տվող են: Ով երբևէ հարկ է վճարել, նա գործ է տվել ոստիկանությանը: Գործատու է: Մենք վճարել ենք արդեն այդ մարդկանց: Ոնց որ տաքսուն վճարես, բայց ոտքով գնաս գործի, ծիծաղելի է: Մենք վճարել ենք ոստիկանին արդեն հետևաբար գործ ենք տվել: Ձեր գործատուն ձեզ վճարել է, որ դուք ինձ հարցեր եք տալիս: Պատկերացնո՞ւմ եք, վճարեր, բայց չպահանջեր ձեզանից ձեր գործը: Հիմա մենք վճարել ենք ոստիկանին, բայց չենք պահանջում, ամո՛թ է: Տղամարդկություն չի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս