Ոստիկանները գրպանահատության հերթական դեպքն են բացահայտել
Հունվարի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց:
Քրեական հետախույզները, ձեռք բերված տեղեկություններն իրացնելով, ժամը 19.30-ին Տիգրան Մեծի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Կապան քաղաքի 31-ամյա մի բնակչի:
Պարզվել է` նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, նա մի կնոջ վերարկուի գրպանից բջջային հեռախոս է գողացել:
Կասկածվողը խոստովանել է կատարածը:
Գողոնը հայտնաբերվել է: Տուժողից ընդունվել է հաղորդում;
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: