«Բարսելոնան» հաշվի է առել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին ձեռք բերելու հնարավորությունը:
«Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել ենք թե՛ այդ կրակովյան հանդիպումներից հետո, թե՛ Մադրիդյան, թե՛ Քի Վեսթից, թե՛ հարյուրավոր նմանատիպ հանդիպումներից հետո»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի այն հատվածին, որում նա անդրադառնում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությանն Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում։
Չինաստանում նոր կորոնավիրուսի հետևանքով հարուցված թոքաբորբով վարակվածերի թիվը հասել է 1330-ի:
168 Լրահոս
Հունվարի 4-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդեցին, որ դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Նորաշեն գյուղի 50-ամյա մի բնակիչ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայությունում հունվարի 24-ին հարցաքննվել է քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում Փաշինյանի վրա հարձակման դեպքի առիթով մի քաղաքացու հաղորդման հիման վրա: Այս մասին Փաշինյանը հայտնեց Կապանում իր ամփոփիչ ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին:
Վարչապետն իր ընտանիքի անդամներին՝ կնոջն ու դուստրերին, քաջալերում է իրենց ակտիվությամբ քաջալերել ուրիշ կանանց՝ լինել տնտեսապես, հանրային քաղաքական իմաստով ավելի ակտիվ։ Այս մասին նա ասաց Կապանում իր մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կբացատրի իր ընտանիքի՝ քաղաքական գործընթացներում ակտիվությունը:
Այսօր տեղի կունենա իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը. «Վալենսիան» հյուրընկալելու է «Բարսելոնային» «Մեստալլայում»: «Վալենսիան» կդառնա առաջին լուրջ և հեղինակավոր մրցակիցը «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզչի համար։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի ստեղծումն ու առհասարակ բարեփոխումների իրականացումը շատերի մոտ անհասկանալի, անգամ՝ հակասական կարծիքներ է առաջացրել: Եղան մարդիկ, ովքեր տեսակետ հայտնեցին, թե իշխանությունը հավանաբար նպատակ ունի սրանով փոխել պետության կառավարման համակարգը, ընդհուպ՝ գնալ դեպի միապետություն, կամ էլ այս քայլով փորձում է մեկ այլ եղանակով ազատվել Սահմանադրական դատարանի ներկա կազմից:
Ի դեպ, «կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» ճիշտ կանես փնտրես քո շրջապատում, Նիկոլ: Հերիք է կախվես հանրապետականից: Չհամարձակվես քո սեփական ձախողումները մեզ վերագրել: Իսկ վիրավորանքներով խոսելը փաստում է քո փաստազուրկ եւ պարտված լինելու մասին, պարոն պոպուլիզմի տրիբուն:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը:
Ես երբեք առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս։ Նրա պաշտոնավարման օրոք, բացառությամբ Ա. Ֆոսկուլեի հետ հանդիպման, երբեք չեմ եղել կառավարությունում կամ կառավարական ամառանոցում, իսկ Փաշինյանը երբեք չի եղել Սահմանադրական դատարանում, իմ աշխատասենյակում կամ որևէ այլ վայրում։
Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում, որ արդեն իսկ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ և բոլորը աչքին «Աշոտյան» են թվում։ Նիկոլ Փաշինյանը տեղը չի բերում, որ իր թեթև ձեռքով քաղաքական դիսկուրսի որակը իջեցվել է «գողական ենթամշակույթին» բնորոշ «տեղը բերելու և չբերելու» մակարդակին։
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան հրաժարվել է գլխավորել Վենեսուելայի հավաքականը:
Իսպանական գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բարսելոնան» կխաղա «Լեգանեսի» հետ: Մադրիդի արվարձանների թիմը Լա Լիգայի աղյուսակում զբաղեցնում է 19-րդ տեղը՝ նույն միավորները վաստակելով «Էսպանյոլի» հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարող է շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի կորոնավիուսի դեմ պատվաստանյութերի (MERS-CoV) մասին տեղեկավտությունն օգտագործել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, որը հայտնվել է Չինաստանի Ուհան քաղաքում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, թե ինչ քայլեր են արվում ազգային ավիափոխադրող ունենալու ուղղությամբ:
Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեղափոխական արդարություն… 1996-ի սեպտեմբերի 25-ին Հրայր Թովմասյանը ցուցարարների մեջ էր ու պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ, բայց պարզվում է՝ պիտի պատասխան դա այդ ընտրությունների կեղծման համար: Իսկ ոմանք, որ 1996-ի այդ նույն օրերին ընտրակեղծարարների թիմից էին, հեղափոխությունից հետո պաշտոնի են»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը դարձել է գոլի հեղինակ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում կան քաղաքական տարբեր ուժեր, որոնց գործունեության ձևը միշտ եղել է իշխանությունների հետ առևտուր անելը, և եթե իշխանությունը մերժում է որևէ առևտուր, նրանք չեն կարողանում իրենց գտնել այս նոր իրավիճակում:
«Կան քաղաքական ուժեր, որոնց գործունեության կերպը եղել է իշխանության հետ առևտուր անելը, և հիմա նոր պայմաններում, երբ իշխանությունը մերժում է որևէ առևտուր, նրանք չեն կարողանում իրենց գտնել այս նոր իրավիճակում: Կիսում եմ Լենա Նազարյանի կարծիքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը այսօրվա ասուլիսին էլ Հրայր Թովմասյանից կախվեց, էլ Սերժ Սարգսյանից: Մի տեսակ նեղվում էի, որ ինձ մոռացել էր, էն էլ չէ, վերջում ինձ էլ հիշեց իմ ստեղծագորական դերով:
Եթե Փաշինյանը համոզված է, որ կեղծվել են 1996–ի նախագահական ընտրությունները, ապա ինչո՞ւ, իր ոճին հավատարիմ, քրեական գործեր չի հարուցում և իրավական առումով չի անդրադառնում ընտրակեղծիքներին, դրան հաջորդած ծեծ ու ջարդին, քաղաքական հետապնդումներին, վայրագություններին և այլն։ Չէ՞ որ դասական առումով սահմանադրական կարգի տապալում տեղի է ունեցել հենց 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ։
Կապանում բնակիչները սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. ՈՒՂԻՂ
Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չելենջը» և մեկ անգամ ևս իմ հստակ դիրքորոշումն եմ հայտնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում միջնորդների առաջարկած հիմնական սկզբունքների վերաբերյալ։ 2009-ի հուլիսին հրապարակված կարգավորման 3 սկզբունքներին ու 6 տարրերին Արցախից առաջինն եմ քննադատաբար արձագանքել՝ նշելով դրանց կիրառումից բխող վտանգներն ու մարտահրավերները, և ցայսօր մնում եմ նույն կարծիքին։ Ներքոբերյալ հղումը թույլ կտա հանգամանորեն ծանոթանալ իմ դիրքորոշմանը։
Արցախի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն արձագանքել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու օր առաջ գրել էր, որ «Արդշինբանկը» 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, և 300 միլիոն դոլար մտել է Հայաստան՝ մեկ գործարքով:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ վարչապետ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև իմ դեմ հարուցված քրեական հետապնդմանը՝ նշելով, որ պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ օկուպացվել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, հիշեցի մեկ այլ քրեական գործ, որը հարուցվել էր 2018թ. ապրիլ ամսին:
Ավելի քան մեկ տարեկան 7-րդ գումարման Ազգային ժողովը որևէ ակներև բացթողում չի ունեցել. լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բայց ամեն դեպքում, մեկ բացառություն գործադիրի ղեկավարը հիշեց. «Երկու օր առաջ ինչ-որ մարդիկ ԱԺ-ում իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար, և ես կարծում եմ, որ այդ մարդկանցով պետք է զբաղվել»:
Երեկ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իր բնակարանի խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ օրվա իշխանությունն իրենից ձերբազատվելու խնդիր ունի: Մոտ մեկ ամիս առաջ՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, երբ ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրվեց, Թովմասյանը կրկին լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իրեն դրանից 6 ամիս առաջ էին զգուշացրել X, Y, Z քայլերը չկատարելու, այսինքն՝ հրաժարական չտալու դեպքում՝ իր դեմ քրեական գործ հարուցելու հնարավորության մասին: