Աշխարհի ամենագեղեցիկ կինը Գոտիեի վերջին ցուցադրությանը հանդես է եկել թափանցիկ զգեստով
Ծագումով պաղեստինցի ամերիկացի գերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, մասնակցել է ֆրանսիացի մոդելագործ Ժան-Պոլ Գոտիեի վերջին ցուցադրությանը: Լուսանկարները ցուցադրվել են Yahoo News պորտալում։
24-ամյա Հադիդը հարթակ է դուրս է եկել թափանցիկ գործվածքից կարված զգեստով, որը զարդարված էր սեւ մակակարվածքներով եւ համալրված շքեղ ճերմակ կիսաշրջազգեստով: Հագուստը կրում էր մերկ մարմնին: Ոճաբանները մոդելի կերպարի համար ընտրել էին չեզոք դիմահարդարումը եւ արձակ մազերը:
Հայտնիի բաժանորդները նրա կերպարը գնահատել են հրապարակման մեկնաբանություններում: «Քո գեղեցկությունն այդ զգեստը լրացնում է այնպես, ինչպես որ զգեստն է լրացնում քո գեղեցկությունը»,-գրել է մեկը:
«Դու պարզապես աստվածուհի ես»,-հայտարարել է մյուսը: «Մոգական ես»,-նշել է երրորդը: «Մենք այնքան հպարտ ենք քեզանով»,-արտահայտվել է չորրորդը: Հունվարի 22-ին Ժան-Պոլ Գոտիեն նորաձեւության իր վերջին ցուցադրությունն անցկացրել է Փարիզի «Շատլ» թատրոնում: Դիզայներն ինքը շոուի ավարտին հայտնվել է աշխատանքային հագուստով: