
«Պոգբան կսկսի նվնվալ ուրիշ բանի համար, որպեսզի չխաղա, երբ վերադառնա վնասվածքից»․ Սքոուլզ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը խոսել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:
«Չեմ կարծում, որ Պոգբան վերադառնում է վնասվածքից:
Նույնիսկ եթե նա վերադառնա, նա միևնույն է ինչ-որ այլ բաներ կփորձի։ Նա կսկսի նվնվալ այլ բաների համար, որպեսզի չխաղա, երբ վերադառնա վնասվածքից»,- ասել է Սքոուլզը «Մանչեսթեր Յունայթեդի» կրած պարտությունից հետո (0:2)։
Պոգբան վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի զգալի մասը՝ խաղալով Պրեմիեր լիգայի ընդամենը 7 խաղում:
Սիրարփի Աղաբաբյան