Բաժիններ՝

Բեյլը «Ռեալում» գրանցած ցուցանիշով շրջանցել է Ռոնալդոյին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի «Ունիսիստասի» դեմ խաղում (3:1) գոլի հեղինակ է դարձել:

Ուելսացին այժմ բոլոր մրցաշարերում մադրիդյան ակումբի համար 246 խաղում խփել է 105 գոլ:

Ըստ այդ ցուցանիշի՝ Բեյլը առաջ է անցել բրազիլացի հարձակվող Ռոնալդոյից, ով 177 խաղում ունի 104 գոլ: Ուելսցին «Ռեալի» կազմում խաղում է 2013 թվականից:

Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն է: Նա 438 խաղում ունի 450 գոլ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս