Արտանիշում նախորդ տարվա պեղաշրջանում հայտնաբերվել ու վերականգնվում են մարդաբանական նյութեր. մ․ թ․ ա․ 7-6 դարերով թվագրվող գտածոների թվում կան նաև մանկական կմախքներ։ Արդեն մասնակի վերականգնվել է 14 գանգ, որից 3-ը՝ մանկական։
Այսօր Արցախի Ասկերան քաղաքում ընթանում էր նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և Միասնական հայրենիք կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հանդիպումը տեղացիների հետ:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ:
Ինչպես է երիտասարդ աղջիկը Փաշինյանի տված բուկլետը շպրտում վրան:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Լեհաստանի իշխանությունները երկրից այն դեղերի արտահանման արգելք , որոնք կարող են օգնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում:
Քարոզարշավի ընթացքում, ինչպես նկատել է ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Դավիթ Փիրումյանը, Նիկոլ Փաշինյանը ողջունել և զրուցել է 2015 թվականին վնասազերծված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանի հետ:
Չինաստանը հույս ունի ապրիլին սկսել նոր կորոնավիրուսի դեմ մշակվող պատվաստանյութերի մի մասի կլինիկական փորձարկումները:
Թատրոնի նախկին տնօրենը հայցադիմում ներկայացրել էր իրեն աշխատանքից հեռացնելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերադառնալու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով:
Մարտի լույս 6-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։
Խոսելով տարբերություններից, պետք է նկատել, որ դրանք նախևառաջ պայմանավորված են հայաստանյան փոփոխություններով և իշխանափոխությամբ: Նախորդ ընտրությունների համեմատ՝ դա է առաջին տարբերությունը, քանի որ մինչև հիմա, կարելի է ասել՝ ՀՀ-ի և Արցախի իշխանական համակարգերը մեկ հարթության մեջ էին, այսինքն՝ մեկ իշխանական համակարգի երկու բաղկացուցիչ մասեր էին: Իսկ 2018-ի հայաստանյան իշխանափոխությունից հետո, կարծում եմ, բոլորիս էլ պարզ է՝ արդեն այդպես չէ: Երկրորդ՝ մարտի 31-ին առաջին անգամ տեղի կունենան և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններ: Իսկ սա այն առանձնահատկությունն է, որն ազդելու է թե առաջին, և թե երկրորդ ընտրության վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է JHM հիմնադրամի հիմնադիր, բարերար Լիսա Գրիգորյանին և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին:
Այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփում:
Փետրվարի 15-ին Գյումրիի Կամոյի փողոցի մի բնակչուհի ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 1-ից 11-ը, անհայտ անձինք օգտվելով տանտերերի բացակայությունից` կոտրել են մուտքի դռան փականը, տնից գողացել ոսկյա շղթա, փող ու հեռուստացույց` պատճառելով մոտ 1 միլիոն դրամի նյութական վնաս: Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ:
Նախօրեին ԱԺ-ում քննարկվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է թույլատրել այն գույքի բռնագանձումը, որի ձեռքբերումը սեփականատերը չի հիմնավորում օրինական եկամտի աղբյուրներով: Նշենք, որ այս թեման տևական ժամանակ մասնագիտական տարբեր շրջանակներում բավականին սուր քննադատության առիթ էր, քանի որ այն ուղղակի հարված է հասցնում մարդու սեփականության իրավունքին։
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի՝ ավելի քան 5 ժամ տևած բանակցությունները:
Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան լայվ է մտել Երևանի Մետրոպոլիտենից։
Մարտի 4-ին Վրաստան կատարած այցի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով կադրային քաղաքականությանը, ասել էր, որ «նույնիսկ Հիսուսի ընտրած կադրերի մեջ, պարզվեց, դավաճաններ կային»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից ենթադրաբար պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:
Արցախի արտգործնախարար և նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելափակված է, սա 100 տոկոսանոց տեղեկություն է, որի մասին գիտեն և՛ Մայիլյանը, և՛ Բաբայանը։ Այս մասին այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն այսօր հայտարություն է տարածել, որում մասնավորապես, իրավասու մարմիններից պահանջում է անհապաղ հնարավորություն ընձեռել, որպեսզի նա օրենքով սահմանված կարգով ստանա անհրաժեշտ և անհետաձգելի բժշկական օգնությունը՝ ենթարկվի կրկնակի վիրահատության:
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համաճարակի մասին հայտարարել առաջիկա օրերին: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է մարտի 6-ին՝ այցելելով Փարիզի հարավարեւելյան մասում գտնվող ծերանոցը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենի կայարաններում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «Այո»-ի բուկլետներ է բաժանում քաղաքացիներին:
Մարտի 4-ին, ժամը 05:15-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ իր խանութից գողություն են արել։ Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Արարատ գյուղի խանութներից մեկում արձանագրեցին, որ ժամը 5-ի սահմաններում կոտրել էին խանութի ապակին, մտել ներս, դրամարկղից գողացել էին փող և հափշտակել խանութում տեղադրված վճարային տերմինալը։
Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցում այսօր՝ մարտի 6-ին, ԱՀ կրթության, գիտության և սպորտի և առողջապահության նախարությունների համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի ուսումնական հաստատությունների պատասխանատուների մասնակցությամբ անց է կացվել խորհրդակցություն՝ նվիրված գրիպի և սուր շնչառական վարակների հետ կապված առկա իրավիճակին և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:
Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը գոհ է Եվրոպայի առաջնությանը երիտասարդ մարզիկների մասնակցությունից, սակայն դժգոհ է մեծահասակների արդյունքներից:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել սպանդանոցների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են բոլոր մարզպետները և շահագրգիռ պետական մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները: