Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նախընտրական հանդիպումներն Ասկերանի շրջանի գյուղերում շարունակվեցին նաեւ մարտի 5-ին։
Կոնվերս Բանկը, արձագանքելով ֆինանսական շուկայում միտումներին, վերանայել է Ազգային հիփոթեքային ընկերության հետ գործակցությամբ իրականացվող հիփոթեքային վարկավորման պայմանները՝ սահմանելով առավել մրցունակ տոկոսադրույքներ մի շարք վարկատեսակների համար:
Արա Մխիթարյանի հայրը՝ որդու գործով մեղադրյալին գրավի դիմաց ազատելու մասին
Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրության է ենթարկել մարտի 5-ին Գյումրիում ծեծի հետևանքով 43-ամյա կնոջ մահվան ու երեխայի բռնության ենթարկվելու մասին հրապարակումները:
Իրանում նոր տիպի կորոնավիրուսից (COVID-2019) ազգությամբ հայ ԻԻՀ քաղաքացի է մահացել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները Թուքիայում կծավալվեն ապրիլին:
ԱԺ բոլոր 3 խմբակցությունները հրավիրվել են ՀՅԴ-ի կազմակերպած քննարկմանը, ներկա է միայն ԲՀԿ-ն
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի գործը, ըստ datalex.am կայքի՝ մակագրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը չի հետևել Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» տուն ներխուժած իրավապահների գործողություններին և դրա հետ կապված զարգացումներին, սակայն վստահ է, որ ուժային կառույցները գործում են օրենքի սահմաններում և ամեն ինչ անում են օրենքի սահմաններում:
Կադրեր՝ Գյումրիում ծեծված երեխայի հիվանդասենյակից
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նորից ստիպված եմ խոսել ճշմարտության մասին։ Որովհետև սխալ տեղեկատվությունը նախատեսված է նրանց համար, ովքեր տեղյակ չեն քաղաքականությունից։
Երեկ Գյումրիում ծեծված 13-ամյա անչափահաս աղջիկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, ծայրահեղ ծանր վիճակում: ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ երեխային ռեանիմոբիլով անգիտակից վիճակում, արհեստական շնչառության ապարատներով Գյումրիից տեղափոխել են Երևան:
2019թ. ուղղակի ներդրումները 43 տոկոսով պակաս էին 2018թ. համեմատ. Գագիկ Մինասյան
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան։ Վերաքննիչ բողոքը քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որի նկատմամբ նախաքննական մարմինը ինքնաբացարկի միջնորդությամբ է հանդես եկել:
Երեկ Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը բազմաթիվ տրավմաներով գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, բժիշկների գնահատմամբ ծայրահեղ ծանր վիճակում:
Վրաստանի կառավարությունը մարտի 6-ին որոշում է ընդունել Իտալիայից ուղիղ ավիաթռիչքները ժամանակավորապես դադարեցնելու մասին, ինչը կապված է այնտեղ նոր կորոնավիրուսի տարածման հետ:
Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված երկու քաղաքացիների թեստերի լաբորատոր արդյունքները բացասական են եղել:
ՀՅԴ ԳՄ-ն քննարկումների շարք է նախաձեռնում. ՈՒՂԻՂ
Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։
Փետրվարի 4-ին, երբ նշվում էր Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը, նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել էր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բնակվող Արշակյանների ընտանիքին: 10-ամյա Ռոմիկ Արշակյանի մոտ ախտորոշվել էր լեյկոզ և ոսկորների ախտահարում, երեխան գտնվում էր ռեմիսիայի շրջանում:
2020 թվականի մարտի 5-ին` ժամը 14:50-ին, ապա՝ 15:15-ին,, «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում մահացել է նույն տան 42-ամյա բնակչուհին, իսկ նրա 12-ամյա դուստրը՝ «տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժօգնության:
Երուսաղեմում հայ հոգևորականի վրա թքած երիտասարդը 1967 թվականից ի վեր առաջին անգամ պատասխանատվության է ենթարկվել:
Մահապարտը մարտի 6-ին պայթյուն է իրականացրել Թունիսի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանության շենքի մոտ, տուժել է հինգ մարդ:
Իրանը կորոնավիրուսով վարակման դեպքերի թվաքանակի ռեկորդային աճ է արձանագրել երկրում:
«Այն տեղեկատվությունը, որ Ծաղկաձորում հյուրանոցները դատարկվել են, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում, հիմա Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործում է «եկ Ծաղկաձոր» հեշթեգը, որը կոչ է անում մարդկանց գնալ Ծաղկաձոր: Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր ունեն ցանկություն սատարելու քաղաքին, տուրիզմին, պետք է օգտվեն այս առաջարկից»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ի՞նչ իրավիճակ է այս պահին Ծաղկաձորում, քանի որ շատերը, այդ թվում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, վստահեցնում են, որ Ծաղկաձորում հյուրանոցները դատարկ են:
Մարտի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՊԲ-ի «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում մարտի 6-ին անց են կացվել հոգեբանական պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց ներգրավվել են հետախուզական ստորաբաժանումներից մեկը, վերջերս համալրած նորակոչիկներն ու պահեստազորայինները:
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ս.թ. մարտի 5-ին աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ` Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի հիմնական զեկուցող, Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ: Հիշյալ պատգամավորները նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են:
«Պատգամավոր Իգիթյանը, իհարկե, ստում է ՀՀՇ-ականին բնորոշ համառությամբ՝ Ռոբերտ Քոչարյանին վերագրելով գոյություն չունեցող գումարներ և ծախսեր»,- ասաց Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը: