Այսօր Մուրացանի զինվորական հոսպիտալի դիմաց ակցիա էին անցկացնում Վայոց ձորում 2019-ի սեպտեմբերին ծեծված սպա Արա Մխիթարյանի հայրը, պահեստազորի սպաներ, հասարակական գործիչներ: Պատճառն այն էր, որ երեկ Վերաքննիչ դատարանը 1.5 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել ծեծկռտուքի առթիվ հարուցված քրեական գործով 2 մեղադրյալներից մեկին՝ Զավեն Գրիգորյանին: Գործով մյուս մեղադրյալը վերջինի եղբայրն է՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը, նրանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով: Արա Մխիթարյանն արդեն 6 ամիս կոմայի մեջ է:
Ես բնավ չեմ ցանկանում արդարացնել երեկվա միջադեպի գլխավոր դրեակատարուհու արարքը, գուցե հենց նաև այն պատճառով, որ այն արդարացման կարիք չունի…
Մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատերը քննադատում են Փաշինյանին անխնա և անմնացորդ: Ամենօրյա կամ ամենժամյա ռեժիմով ֆիքսում, խոսում, ծաղրում և հրապարակում են նրա սխալները և բացթողումները: Ոմանք դա անում են տեղին և հիմնավոր, սակայն ոմանց մոտ էլ դա արդեն դարձել է ծայրահեղացված «իդեա ֆիքս»՝ առանց օբյեկտիվության պահպանման:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ երեկ մետրոյում վարչապետի և երիտասարդ աղջկա միջև տեղի ունեցած միջադեպը նախապես մտածված չի եղել իշխանության կողմից, ինչպես գրում են ֆեյսբուքյան շատ օգտատերեր։ Ըստ նրա՝ աղջիկը նույնպես նախապես չի մտածել, թե ինչ պետք է անի, պարզապես ամեն ինչ տեղի է ունեցել սպոնտան։
Գլխավոր դատախազությունը վերացրել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Արթուր Պողոսյանի պաշտպան Արշակ Կարապետյանից։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է․ «Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը։ Խնդիրը նույնն է՝ համայնքի ավտոճանապարհի վերանորոգում/հիմնանորոգում։
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 684-ի:
Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչները փակել են գյուղի կողքով անցնող ճանապարհը` պահանջելով հանդիպում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Բնակիչները բողոքում են իրենց գյուղի ճանապարհների անբարեկարգ վիճակից:
Ամեն անգամ մեծ է գայթակղությունը մի քանի ավել թթու բառ ասել դիմացինին, մանավանդ երբ ինչպես ցանկացած կռվում, շատ արագ մոռացվում է կռվի բուն պատճառը և սկսում են իշխել էմոցիան և ադրենալինը:
Արդարադատության նախարարության կողմից Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների բազում նախագծեր են այս պահին դրված քննարկման: Փաստաբան Տիգրան Խուրշուդյանի դիտարկմամբ՝ դատական համակարգում օրենքներում փոփոխությունների կամ լրացումների նախագծեր քննարկման են դրվել դեռ 1999 թվականի հունվարի 1-ից:
Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հատել է 100 հազարի շեմը:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ մարտի 7-ին Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորում է ստացել, ապա հիվանդանոցում մահացել զինծառայող Ղարաև Էլթուն Էլման օղլուն (Qarayev Eltun Elman oğlu):
Թուրինի «Յուվենտուս»-ն կառաջարկի ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանին գլխավորել «Ծեր Սինյորան»:
Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով դատական նիստին դատախազն առարկել է Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
168 Մամուլի տեսություն
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն անդրադարձել է մարտի 6-ին մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։ Հիշեցնենք, որ երբ հանրաքվեին ընդառաջ վարչապետը մետրոյում «Այո»-ի բուկլետն էր բաժանում, մի աղջիկ այն պատռեց և նետեց վարջապետի վրա։
Այս հանգստյան օրերին ֆուտբոլային մի շարք գերտերություններում կկայանան ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները: «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում ամենասպասված խաղերի ժամանակացույցը. Մարտի 7 Հայաստան. Բարձրագույն խումբ «Նոա» – «Փյունիկ»՝ 14:15 «Արարատ-Արմենիա» – «Շիրակ»՝ 15:00 Անգլիա. Պրեմիեր լիգա «Լիվերպուլ» – «Բորնմութ»՝ 16:30 (Երևանի ժամանակ) «Քրիսթալ Փելաս» – «Ուոթֆորդ»՝ 19:00 «Շեֆիլդ» – «Նորվիչ»՝ 19:00 «Վուլվերհեմփթոն» – «Բրայթոն»՝ 19:00 «Սաութհեմփթոն» – «Նյուքասլ»՝ […]
«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եղբորորդին՝ Արման Վարդանյանն ու հարեւանությամբ բնակվող անձը երեկ ուշ երեկոյան ազատ են արձակվել։
«Կոչ եմ անում այդ տիպի ճիվաղներին՝ հեռու մնացեք հայոց բանակից». Կարեն Հակոբյան
Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար, երկրի գլխավոր վարակաբան Ամիրան Գամկրելիձեի որդին՝ Նիկոլոզ Գամկրելիձեն, վարակվել է կորոնավիրուսով:
«Սպային՝ բանակի ողնաշարին, կջարդեն, 1.5 մլն կտան, ման կգան». Սամվել Մխիթարյան
Թայլանդի իշխանությունները հաստատել են կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպքը:
Մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 160 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեվ Դերձյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի նախօրեին նախագահական նստավայրում հյուրընկալել է ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Սվազլյանին, պատմաբան, թարգմանիչ, պատմական գիտությունների թեկնածու, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Մատենադարանի ավագ գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանին, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանին, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանին:
Բժշկական արտադրանքի վերահսկողության գծով Չինաստանի կառավարման գրասենյակը հավանության է արժանացրել թեստային նոր համակարգ, որը թույլ է տալիս ստանալ նոր կորոնավիրուսի ախտորոշման արդյունքը 29 րոպեում:
Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման զգալի աճով պայմանավորված «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն -Երևան Մարտի 16,23,30 և ապրիլի 02,06,13 չվերթները: Այս մասին սոցկայքի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին՝ Մարտի 8-ի՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արա Մխիթարյանին դաժանորեն ծեծի ենթարկած անձին ազատ են արձակել, գրավով, դատարանը…