
Ֆրանսիայում համաճարակի սկսվելու մասին հայտարարությունը կարվի առաջիկա օրերին. Մակրոն

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համաճարակի մասին հայտարարել առաջիկա օրերին: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է մարտի 6-ին՝ այցելելով Փարիզի հարավարեւելյան մասում գտնվող ծերանոցը։
«Ներկայում մենք գտնվում ենք համաճարակի դեմ պայքարի այսպես կոչված երկրորդ փուլում՝ ձեռնարկելով հիվանդության տարածման զսպմանն ուղղված միջոցներ: Առաջիկա օրերին մենք կանցնենք երրորդ փուլին՝ իրադրության, որը որակվում է որպես համաճարակ, երբ վիրուսը լայնորեն կտարածվի բոլոր տարածաշրջաններում, եվ երբ մեզ անհրաժեշտ կլինի շարունակել պայքարը վիրուսի դեմ՝ պաշտպանելով բնակչության ամենախոցելի մասին»,-ասել է Մակրոնը:
Մակրոնը պարզաբանել է, որ կորոնավիրուսից առավել մեծ չափով տառապում են «տարեցները, որոնք ունեն նաեւ այլ հիվանդություններ»: Հաճախ նրանք սակավ ապահովված ֆրանսիացիներն են, առանց բնակության որոշակի վայրի անձինք:
«Ամբողջ ազգը պետք է պաշտպան կանգնի իր ավագ սերնդին»,-ընդգծել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահն ասել է, թե «միանգամայն ակներեւ է, որ համաճարակի հետ կապված իրադրությունը երկրում պահպանվելու է շատ շաբաթների ընթացքում: «Ուստի մեզ հարկ կլինի ամենավճռական միջոցները ձեռնարկել վիրուսի դեմ պայքարում»,-ընդգծել է Մակրոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: