
Չինաստանը հույս ունի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներն սկսել ապրիլին

Չինաստանը հույս ունի ապրիլին սկսել նոր կորոնավիրուսի դեմ մշակվող պատվաստանյութերի մի մասի կլինիկական փորձարկումները: Այդ մասին մարտի 6-ին հայտարարել է երկրի Առողջապահության հարցերի պետական կոմիտեին առընթեր Բժշկական գիտությունների եւ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի տնօրեն Չժեն Չժունվեյը։
Մարտի 6-ին ավելի վաղ Չինաստանի գիտությունների ակադեմիայի քարտուղարի տեղակալ, ակադեմիկոս Չժոու Ցին հայտարարել է, որ COVID-19 հարուցող վիրուսի մեջ տեղի ունեցած մուտացիանները չեն ազդել պատվաստանյութի մշակման գործընթացի վրա:
«Մեր գնահատումներով՝ առկա է այն բանի հույսը, որ ապրիլին պատվաստանյութերի մի մասը կհանձնվի կլինիկական փորձարկումների կամ շտապ կիրառման՝ սահմանված օրենսդրական կարգին համապատասխան»,- հայտարարել է Չժեն Չժունվեյ մամուլի ասուլիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: