Բաժիններ՝

Մետրոյում արգելվում է նկարահանումներ անցկացնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան լայվ է մտել Երևանի Մետրոպոլիտենից։ Նա տեսանյութին կից գրառում է կատարել. «Քարոզարշավ եմ անում Մարիամի և Շուշանի հետ»։ Նա դուստրերի հետ Մետրոյի ուղևորներին նախընրական քարոզարշավի «Այո»-ի բուկլետներ է բաժանում։

Մետրոպոլիտենը համարվում է ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ և արգելվում է տեսանկարահանումն ու լուսանկարահանումը։ Բոլոր կայարաններում լուսանկարահանումն ու տեսանկարահանումն արգելող նշանը տեղադրված է։

ՀՀ տրանսպորտի նախարարության հրամանով, որը հիմա էլ գործում է, մետրոպոլիտենում չի թույլատրվում «11.8. Նկարահանումներ կատարել առանց մետրոպոլիտենի տնօրինության թույլտվության»:

Հիշեցնենք, որ առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը խախտում է կարգը: Նման նկարահանումներ նա անցկացնում էր 2018թ., երբ դեռ վարչապետի պաշտոնակատար էր: Այդ մասին ահազանգեց մամուլը՝ Մետրոպոլիտենից ճշտելով, որ Փաշինյանը առանց թույլտվություն ստանալու էր քարոզարշավն այնտեղ իրականացնում և ուղիղ նկարահանումներ անում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031