Բաժիններ՝

«Եթե ​​դա նրա օրն է, ձեր պատրաստակամությունը նշանակություն չունի»․ Օբլակը՝ Մեսսիի մասին

«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի դեմ խաղի մասին:

«Կկարողանա՞ք կանխատեսել, թե ինչպես կխաղա ձեր մրցակիցը, կախված է նրանից: Կան խաղացողներ, որոնց միջոցով հեշտ է տեսնել: Կան խաղացողներ, որոնց գործողությունները դժվար է կանխատեսել: Եվ կա Մեսսին: Անհնար է նրան «կարդալ»: Քչերն ունեն գնդակի հետ վարվելու նույն հմտությունները, ինչպես նա:

Երբեք չեք իմանա, թե որտեղ է նա խփելու, և երբ է դա անելու: Նրա հետ նախապես ոչինչ չգիտեք: Երբեք։

Նրա դեմ խաղալիս խնդիրն այն է, որ 2-3 պաշտպան կարող են տեղափոխվել նրա մոտ գնդակը խլելու համար, և նա գնդակը կփոխանցի իր զուգընկերոջը, և նա գոլ կխփի: Արդյունքում՝ ակնկալում եք ոչ միայն հարված, այլև փոխանցում: Դուք ընդհանրապես ինչ-որ բան եք ակնկալում:

Երբ մեկը մեկի դեմ  դուրս գաք, նա կշրջանցի ձեզ: Եթե ​​կանգնեք, նա գնդակը կուղարկի ձեր ոտքերի արանքով: Եթե ​​աջ գնաք, նա կխփի ձախ: Եթե ​​գնաք ձախ, նա կխփի աջ: Նման մենամարտերում ամենակարևորը սպասելն է վերջին վայրկյանին:  Պետք է նայել գնդակին և սպասել: Եվ այդ ժամանակ քեզ հաջողություն է պետք:

Երբ խաղում ես լավագույնների դեմ, գիտես, որ պետք է կատարյալ խաղ խաղաս՝ նրանց կանգնեցնելու համար: Միևնույն ժամանակ, դու հասկանում ես, որ այդպիսի հմուտ խաղացողը միշտ հնարավորություն ունի գոլ խփել: Եթե ​​նա անում է այն, ինչին ընդունակ է, հնարավոր չէ նրան կանգնեցնել: Եթե ​​դա նրա օրն է, եթե նա լավ մարզավիճակում է, ապա նշանակություն չունի, որ հարյուր տոկոսով պատրաստ եք: Նրա տաղանդը ծածկում է ամեն ինչ:

Մեծ մասամբ դուք պետք է ընդունեք, որ ամեն ինչ կախված կլինի նրանից»,- ասել է Օբլակը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս