Սովոր եք համակարգչի էկրանից այն կողմ նստել ու սեփական «իմպոտենտ» ես-ը շոյել ստատուս գրելով ու հայհոյելով, ատելություն ու թշնամանք սերմանելով: Մի շատ տեղին բառ կա, «օբիժնիկ», հայերեն թարգմանությունն այդքան զիլ չի բնորոշում Ձեր էությունը: Ինչպես Ձեր առաջնորդն է «օբիժնիկ», այնպես էլ Ձեզանից շատերը: Ձեզ մոտ «հեծանիվ չունեցող երեխու սինդրոմ» է, որ մանկուց ատում է բոլորին, ովքեր հեծանիվ ունեին:
«Երբ լսում ես իրենց արտահայտությունները այս սահմանային իրադարձությունների մասին, կարծես թե թուրքերից ու արդբեջանցիներից ավելի են մտահոգված Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականության համար»,- Կառավարության շենքի առջև հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Մարտական գործողությունների Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն:
«Եթե էդքան վստահ ես, որ ժողովուրդը քեզ հետ է, դավաճաններիդ խունտայի հետ իջիր այստեղ». Հայկ Մամիջանյան
«Այս շենքում նստած է մի անմեղսունակ, որը չի կարողանում քաղաքական հարց լուծել». Գեղամ Մանուկյան
«Տեղեկություն ստացա, որ մեր գյուղերից, մեր պատմական հողից, որը երբեք թշնամունը չի եղել, 12 տուն անցնում է թշնամուն: Պետք է արագ գնանք, տեսնենք՝ ինչ է կատարվում։ Ամեն օր ինֆորմացիա ենք ստանում, որ թշնամին որոշում է, որ դա իր գյուղն է, իր սեփականությունն է և այնտեղ մարդ չկա։ Իշխանությունը երբեք հետաքրքրված չի եղել այդ գործառույթով, հետևաբար մենք՝ սյունեցիներս, պետք է հասկանանք, թե ինչ պետք է անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Մկրտչյանն ինքը գերեվարվել է արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Նա կասկածվում է ադրբեջանցի ռազմագերիների խոշտանգման համար, որոնք հայկական կողմում են հայտնվել 90-ականների սկզբին արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարո Ավանեսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 24-ին ժամը 08.15-ից դադարեցվել է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Հովսեփյան, Արմենակյան, Դավիթ Բեկ, Նորքի այգիներ փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Քաղաքացիները շրջափակել են կառավարության շենքը՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը. ՈՒՂԻՂ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ Արտակ Արտյոմի Բեգլարյանին ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին։
Ոստիկանները երկու կողմերից փակել են Մելիք Ադամյան փողոցը․ ՈՒՂԻՂ
Ավտոբուսներով ոստիկաններ են բերվել Կառսվարության շենքի մոտ՝ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու համար
«Աչքն արյուն առած ծնողի դեմը ոչ ոք չի կարող պահի՝ ո՛չ ձեր ախռանաները, ո՛չ ձեր ոստիկանները, ոչ ոք․․․»
Մեծի Տանն Կիլիկո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը 2021 թվականը հռչակել է Արցախի տարի:
Ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցումից անցել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ։ Սակայն հանգամանքների ինչ-որ տարօրինակ բերումով այդ նույն ժամանակաընթացքում աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում ամերիկյան գործակալական ցանցը Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) բոլոր խափանարար գործողությունների համակարգողի՝ «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի կամ, ավելի պարզ՝ Սորոսի հիմնադրամի միջոցով։ Լուրջ մտորումների տեղիք է տալիս այն, որ Սորոսի հիմնադրամին ենթակա զանգվածային լրատվամիջոցները (civilnet.am, Lragir.am, 1in.am, Factor.tv, Azatutyun.am, Armtimes), ինչպես նաև մեկուկես տասնյակ ՀԿ-ներ
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, չնայած վատ եղանակին, Հանրապետության հրապարակում կայացավ ընդդիմության հերթական հանրահավաքը։ Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախյան պատերազմի ընթացքում հրապարակվեց այն մասին, որ մի շարք անձինք պատերազմի ընթացքում զենք-զինամթերք են տեղափոխել Հայաստան: Եվ, ահա, Հայաստան զենք զինամթերք տեղափոխելու դեպքերից մեզ կոնկրետ մանրամասներ են հայտնի դարձել, թե ովքեր են կալամավորված եւ ինչ զենք ու զինամթերք են տեղափոխել Հայաստան:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժման քայլերթն ու հիմնը առաջնորդող՝ սաունդթրեք դարձած «Իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ Հայաստան» երգի հեղինակը գյումրեցի հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։
«Պաշտոնապես Հայաստանում ավելացել են բեռնափոխադրումների ծավալները 3.5 տոկոսով: Այս տարվա 10 ամիսներին երկաթուղային բեռնափոխադրումներն են աճել 3.9 տոկոսով, բայց ներհանրապետականի հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալներն աճել են 14 տոկոսով:
Մի՞թե դուք Նիկոլին ավելի շատ եք սիրում, քան ձեր Հայրենիքը։ Մի՞թե Նիկոլից ավելի շատ եք վախենում, քան պետությունը կորցնելուց։ Մի՞թե սորոսի փողերն ավելի կարևոր են, քան ձեր նախնիների հիշատակը, մեր հերոսների թափած արյունն ու շիրիմները։
«Փաստ» թերթը գրում է․ «Հայաստանյան ներքաղաքական դաշտում ակտիվ գործընթացներ են տեղի ունենում։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության ստորագրումից հետո հասունացել է կառավարության հրաժարականի հարցը։
Քաղաքացիները բեռնատարներով ավազ են լցրել դեպի Կառավարության շենք տանող ճանապարհի վրա՝ կանխելու Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլեւ հերթով կպատժի բոլոր նրանց, ովքեր պահանջում են իր հրաժարականը: Առաջին հերթին նրա թիրախում համայնքապետերն են։ Իրավապահներին հրահանգվել է վարչապետի հրաժարականը պահանջող գյուղապետերի եւ քաղաքապետերի դեմ քրեական գործեր հարուցել, զուգահեռ պարզել, թե ովքեր են աջակցում իր դեմ իրականացվող երթերին ու հանրահավաքներին, կազմակերպչական աշխատանքներ իրականացնում:
«Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահին, ըստ այդ հարցման, մոտավորապես 8 տոկոս է: Մեր աղբյուրները հայտնում են, որ այս ցուցանիշի մասին, սակայն, Փաշինյանին չեն տեղեկացրել՝ հնարավոր անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար: Փոխարենը այս մասին տեղյակ են իշխանական կուլիսներում, ինչը լուրջ խուճապային տրամադրություններ է առաջացրել թե՛ գործադիրում, թե՛ խորհրդարանում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հույս ունի ներսից պառակտել եւ ջլատել ընդդիմությանը՝ նպատակ ունենալով շուտ մարման տանել բողոքի այս ալիքը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Լուսավոր Հայաստանն» առաջարկում է արցախյան երկրորդ պատերազմի առնչությամբ պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծել: Այս մասին երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա միեւնույն ժամանակ նշեց, թե հանձնաժողովը կարող է ստեղծվել կառավարության որոշմամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր վերջին ուղերձում հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ սկսել է խորհրդակցություններ՝ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու օրակարգով, ապա շարունակեց, որ ստեղծված մթնոլորտը լիցքաթափելու նպատակով պատրաստ է սահմանադրական իր լիազորություններից հրաժարվել եւ կադրային ու անվտանգային որոշումները կայացնել խորհրդարանի ու ԱԱԽ-ի հետ համատեղ, սակայն մի քանի օր ընթացող ակտիվ կադրային փոփոխությունների ադյունքում նա դեռեւս պաշտոնների է նշանակում իր մարդկանց եւ աջակիցներին: