Բաժիններ՝

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 27.250 դեպք

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 27 250-ով: Ախտահարվածերի ընդհանուր քանակը հասել է 2 933 753-ի, դետեմբերի 23-ին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Հարաբերական արտահայտությամբ, շտաբի տվյալներով, աճը նվազել է մինչեւ 0,9 տոկոս՝ հոկտեմբերի 8-ից ի վեր առաջին անգամ: Ներկայումս Ռուսաստանում հիվանդ է 537 325 մարդ: Ռուսաստանում դուրս գրված հիվանդների թիվը, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուս են ախտորոշել, մեկ օրում ավելացել է 24 447-ով: Ընդամենն արդեն ապաքինվել է 2 343 967 մարդ: Շտաբի տվյալների համաձայն՝ ապաքինվածների բաժինն աճել է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 79,9 տոկոսի մակարդակ:

Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել է 549-ով՝ մեկ օր առաջվա 561-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել է 52 461 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 1,79 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից:

Մեկ օրում կորոնավիրուսով վարկաման 5 652 նոր դեպք է արձանագրվել Մոսկվայում: Ընդամենը համավարկի սկզբից մայրաքաղաքում հայտնաբերվել է 756 586 ախտահարված: Մեկ օր առաջ արձանագրվել էր 7 237 հիվանդացած: Նոր դեպքերի աճը, շտաբի տվյալներով՝ կազմել է 0,8 տոկոս: Մեկ օրում Մոսկվայում դուրս է գրվել 5 228 հիվանդ, արձանագրվել է 73 մահացու վախճան: Ամբողջ շրջանում ապաքինվել է 582 772 մարդ, 10 613-ը մահացել է: Ներկայումս մայրաքաղաքում բուժումն է շարունակում 163 201 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս