«Այս հալածանքները եկեղեցու նոր չեն, և մեզ համար վախենալու էլ չեն»․ Զարեհ քահանա Աշուրյան

Բաղրամյան պողոտայում անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիային միացած Զարեհ քահանա Աշուրյանը նշեց, որ այս կերպ իրենք փորձում են բոլոր պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի շուրջ, որպեսզի առավել լրջորեն զբաղվեն:

Լրագրողի խնդրանքով անդրադառնալով համացանցում տարածվող այն տեղեկություններին, թե կիրակի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասվում է բողոքի ակցիա ընդդեմ եկեղեցու, քահանան նշեց. «Բայց այս հալածանքները եկեղեցու նոր չեն, և մեզ համար վախենալու էլ չեն: Քրիստոսից մինչև այսօր եկեղեցին հալածվում է և կհալածվի մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը, բայց ինչպես Սուրբ Գիրքն է ասում՝ գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով է լինելու. մեղքը լինելու է, բայց վայ նրան, ով այդ մեղքը կգործի:

Եթե քրիստոնյա մարդը պետք է գնա եկեղեցու դեմ, ուրեմն ինքը Քրիստոնեության մասին պատկերացում չունի, իսկ եթե պատահական մարդիկ պետք է գնան, որոնք իրենց քրիստոնյա են հռչակել, բայց քրիստոնեության հետ կապ չունեն, արդեն պարզ է և հասկանալի է նպատակը»:

Տեր Զարեհ քահանա Աշուրյանը հավելեց, որ համամիտ է Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկո  կաթողիկոսների հնչեցրած՝ վարչապետի հրաժարականի պահանջի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս