ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը մտադիր չէ երկարաձգել Ռուսաստանի հետ ՌՀՍՊ-ն ներկայիս տեսքով
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրափի վարչակազմը չի պատրաստվում երկարաձգելու Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների պայմանագիրը (ՌՀՍՊ, ՌՀՍ-3) ներկայիս տեսքով: Այդ մասին հայտարարել է սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսին Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի փորձագետների հետ կայացած զրույցի ընթացքում, որի ելույթը դեկտեմբերի 23-ի երեկոյան զետեղվել է կազմակերպության կայքում:
«Մենք շահագրգռված չենք պարզապես երկարաձգելու Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների պայմանագիրը: Այդ պայմանագիրը, ինչպես եւ ես ասել եմ, հազիվ է անցել Սենատում (2010 թվականին վավերացման ժամանակ), կարծում է Բիլինգսին:- (…) Պատճառներն այն են, որ դա վատ գործարք է ԱՄՆ-ի համար: Համաձայնագիրը ծածկում է ամերիկյան (միջուկային ) զինանոցների 90 տոկոսը եւ միեւնույն ժամանակ ռուսական զինանոցների 40 տոկոսը»: ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը դեկտեմբերի 22-ին ամերիկյան իշխանություններին կոչ է արել օգտագործելու մնացած ժամանակամիջոցը եւ երկարաձգելու ՌՀՍՊ-ն ի բարօրություն երկու երկրների եւ ամբողջ աշխարհի: Տասնամյա համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականի փետրվարի 5-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: