«Փաշինյանը՝ թաքնված իր թիմակից դավաճանի հետևում, մտավ ընդամենը մեկ գյուղ, գյուղի հետևով մտավ Սիսիան, որտեղ հոգևոր հայրը՝ տեր Պարգևը, նրան ձեռք չմեկնեց և ասաց՝ սպասիր Աստծո դատաստանին։ Սյունեցիներ՝ Գորիս, Սիսիան, Կապան, Քաջարան, Մեղրի, դուք ապացուցեցիք, որ առաջինը դասում եք հայրենիքը, որ ձեզ համար կա մեկ երդում ու սրբություն՝ հայրենիքը։
Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ՀՀ ԱԺ պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանին, Նազելի Բաղդասարյանին, նաև գերեվարվածների հարազատներին վստահեցրել է, որ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածից գերեվարված 62 քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, նախնական տվյալներով՝ այս շաբաթ ռուսական կողմը այց կկատարի Բաքու՝ ճշգրտելու վերադարձի ժամկետները, պայմանները:
Պատերազմի ժամանակ, գումարտակով երկու հերթափոխով, գործուղվել ենք Արցախ մարտական ծառայության, որը կատարել ենք պատվով։ Ականատես ենք եղել նաև վատ երևույթների, կառավարման բացակայության և անկազմակերպվածության։
«Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր». Արամ Հարությունյան
«Նիկոլիզմը ամենավտանգավոր աղանդն է, որը կոտրեց մեր պետության ողնաշարը». Նաիրա Զոհրաբյան
Պետք է նաև նշել, որ այս տարածքում ներդրողները հետագայում, ըստ էության, համայնքին են վերադարձնում ձեռք բերված տարածքի շուրջ 65%-ը (30% ճանապարհներ, 35% համայնքային նշանակության տարածքներ)։
«Առաջարկում եմ, որ ներկայացված ուղերձի նախագիծը՝ Կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջով, ներառվի ավագանու այս նիստի օրակարգում: Առաջարկում եմ քվեարկել, քանի որ բազմաթիվ համայնքներ այսպիսի ուղերձներ քննարկել և ընդունել են, Երևան համայնքը պարզապես չի կարող անմասն մնալ սրանից, եթե, իհարկե, մենք՝ որպես ավագանի, որպես միասնական մարմին, մեզ համարում ենք քաղաքական մարմին, համարում ենք մեզ տրված քվեի տերը, պետք է այդ որոշումը հնարավորություն ունենանք կայացնելու: Խնդրում եմ Երևանի ՏԻՄ օրենքի 27-րդ հոդվածի և ավագանու կանոնակարգի 114-րդ կետի համաձայն՝ իմ այս առաջարկը դնել քվեարկության»,- ասաց Խաժակյանը:
Նրանք ԱԺ ներկայացրեցին երկու փաստաթուղթ, որոնցից մեկը «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդոր էր ԱԺ այն պատգամավորներին, ովքեր փաստաբանի կարգավիճակ են ունեցել և կասեցրել են՝ պատգամավորի կարգավիճակով պայմանավորված:
Վանաձոր-Երևան մայրուղին կաթվածահար է եղել․ քաղաքացիները փակել են ավտոճանապարհը
Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին և նախկիններին հասցեագրված, այսպես ասած, օրենսդրական մեղադրանքին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 2010 թվականին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքին:
Հայաստանի իշխանությունը կիրակի օրը հարձակում է նախապատրաստում Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ:
«Ով կմտածեր, որ կգա մի իշխանություն, որի իդեալը Հայաստանը Ադրբեջանի գաղութ դարձնելն է». Ռազմիկ Դավոյան
«Խնդրում եմ՝ ոչ մի սադրանք չլինի ոստիկանների նկատմամբ». Գեղամ Մանուկյան
«Այդ նույն գործիքը թող իրացնեն այս դեպքում: Պետք է լինել օբյեկտիվ և ծառայել օրենքին: Պարզ է, չէ՞, որ այս բոլոր հաղորդումները՝ Մովսես Հակոբյանի, Արայիկ Հարությունյանի ձայնագրությունը, որ 10 օր զորք չեն տալիս, այդ ամենը վերաբերում է կոնկրետ անձի՝ վարչապետի: Բա հիմա ո՞նց անենք քննություն, երբ վարչապետը կարողանում է գլխավոր դատախազին, ՀՔԾ պետին, Վճռաբեկի դատավորներին իր կաբինետ կանչել: Այդ կարգավիճակից օգտվում է, դրա համար դա պետք է ժամանակավորապես դադարեցնել և կատարել քննություն»,- մանրամասնեց նա:
Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել և միանում են Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին: Հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Պարզաբանում ենք, որ մարդու իրավունքների ու ազատությունների ազատ իրականացմանը ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է:
«Մեկը՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդոր է ԱԺ այն պատգամավորներին, ովքեր փաստաբանի կարգավիճակ են ունեցել և կասեցրել են՝ պատգամավորի կարգավիճակով պայմանավորված: Մյուսն ուղղված է Ազգային ժողովին, որով պահանջում ենք վերացնել ռազմական դրությունը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց: Ապա երթով ուղևորվելու ենք ՀՀ գլխավոր դատախազություն՝ ներկայացնելու հանցագործության մասին հաղորդում: Կարծում ենք, որ ուսումնասիրության արդյունքներով առերևույթ առկա են դավաճանության հանցակազմի տարրեր՝ վարչապետի արարքում»,- ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահը:
Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը նշանակվել է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ:
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ հրաժարական է ներկայացրել Կարմիր բերետավորների հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանը։
«Հիշեցնեմ՝ 2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։ Օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։ Կողմ քվեարկած պատգամավորներից և նախարարներից շատերը մեզ մեղադրում են և այսօր էլ կմեղադրեն Քելբաջարը հանձնելու մեջ, չնայած օրենք են ընդունել, որ այն Ադրբեջանի մաս է, կմեղադրեն Սոթքի հանքի համար, չնայած՝ օրենքով նկարագրել են այն, ինչ այսօր ունենք»,- գրել է Փաշինյանը։
«Երևան քաղաքում հանրային տրանսպորտ շահագործող ընկերությունները ևս միացան համազգային գործադուլին»:
2020թ․ ապրիլին գործող իշխանությունների կողմից լուծարված Գեոդեզիա և քարտեզագրություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում մասնագիտական խնդիրների է անդրադարձել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշանակվել է Եվրոպական Միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի մաքսային կցորդ:
«2.5 տարվա ընթացքում տոտալ անգրագիտությունից ու տխմարությունից բացի ոչինչ չենք տեսել». Վարդան Այվազյան
168.am-ի տեղեկություններով՝ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին իշխանությունները ծանուցագիր են ուղարկել, համաձայն որի՝ վերջինս վաղը հարցաքննության է հրավիրվում ՀՀ Քննչական կոմիտե:
Գործադուլի և դասադուլի մեկնարկը՝ Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
Այսօր Երևանի ավագանու հերթական նիստը սկսեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քանի որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ուշանում էր: Օրակարգին անցնելուց առաջ Սարգսյանը հայտնեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամ վայր են դրել իրենց մանդատնրը:
Մարտական գործողությունների՝ Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 զոհված զինծառայողի աճյուն:
Ժողովրդին կոտորեցիր պատերազմի ժամանակ: Ժողովրդին անտեր թողեցիր իրենց հոգսերով: Ժոցովրդի արյան հաշվին մարդ ու կնիկ հարստացաք: