«Մեկ օրում Սահմանադրություն է փոխում, ի՞նչն էր Փաշինյանին խանգարում վարչատարածքային բաժանման մասին օրենքն էլ փոխել, այնպես որ, ասածը լկտի սուտ է». Շարմազանով

Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ  մեր զինված ուժերն այսօր տեղակայված են այն նկարագրությամբ, որի վերաբերյալ օրենքն ընդունվել է 2010 թվականին։

«Հիշեցնեմ՝ 2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։ Օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։ Կողմ քվեարկած պատգամավորներից և նախարարներից շատերը մեզ մեղադրում են և այսօր էլ կմեղադրեն Քելբաջարը հանձնելու մեջ, չնայած օրենք են ընդունել, որ այն Ադրբեջանի մաս է, կմեղադրեն Սոթքի հանքի համար, չնայած՝ օրենքով նկարագրել են այն, ինչ այսօր ունենք»,- գրել է Փաշինյանը։

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ էդուարդ Շարմազանովն անդրադառնալով Հայաստանի վերահսկողության տակ գտնված դիրքերն Ադրբեջանին հանձնելու այս իշխանության որոշմանը ու դրա վերաբերյալ Փաշինյանի գրառմանը՝ ասաց.

«Դա կատարյալ տգիտություն է, դավաճանն ուզում է իր վրայից գցել բոլոր սլաքները։ Դա լկտի սուտ է, իսկ եթե դա ճիշտ է, ապա Նիկոլին ի՞նչն էր խանգարում այդ օրենքը փոխել, չէ՞ որ մի օրում Սահմանադրություն է փոխում, սահմանադրական փոփոխություններ է անում, բոլորը փոխում էր, այս օրենքը պահե՞լ է, դե թող փոխեր, ինչո՞ւ է պահել։ Որևէ պետության սահմանները վարչատարածքային բաժանման մասին օրենքով չեն որոշվում, որոշվում են միջազգային պայմանագրերի հիման վրա։ Բացի դա՝ այդ ո՞ր պայմանագրով էր գրված, որ Շուշին, Հադրութը, Թալիշը, Մատաղիսը և 7 շրջանները պետք է տա։ Եթե մարդը կարողանում է Հրայր Թովմասյան փոխի, դե թող այդ օրենքներն էլ փոխեր, ո՞վ էր իրեն խանգարում»,- ասաց  Շարմազանովը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակումները առհասարակ աղերս չունեն իրականության հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս