Ավագանու իմքայլական անդամները շարունակում են հեռանալ՝ վայր դնել մանդատները, դուրս գալ խմբակցությունից

Այսօր Երևանի ավագանու հերթական նիստը սկսեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քանի որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ուշանում էր: Օրակարգին անցնելուց առաջ Սարգսյանը հայտնեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամ վայր են դրել իրենց մանդատնրը:

««Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի, Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված, Երևան քաղաքի ավագանու անդամներ Հայկ Սիրունյանն ու Մեսրոպ Պապիկյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին»:

Ավելի վաղ մանդատը վայր էր դրել նաև ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը: Ավագանու երեք անդամներին փոխարինողներից  մեկը ևս վայր է դրել մանդատը:

«Արսեն Կարապետյանի, Հայկ Սիրունյանի ու Մեսրոպ Պապիկյանի մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Սերգեյ Գյոզալյանին, Վահե Օհանջանյանին և Կարինե Փանոսյանին:  Կարինե Փանոսյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին»:

Կարինե Փանոսյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գևորգ Աճեմյանին:

«Իմ քայլը խմբակցության անդամներ Էռնեստ Ավանեսովը և Սերգեյ Գյոզալյանը դիմումներ են ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին: Նրանք շարունակում են ավագանու անդամի իրենց լիազորությունները և համապատասխան հանձնաժողովում աշխատանքները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031