«Կոչ ենք անում բոլորին հարգանքով վերաբերվել յուրաքանչյուրի կողմից իր իրավունքների ու ազատությունների իրականացմանը և մարդու ազատ գործելու իրավունքին». ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի երեկ ու այսօր դիտարկումը արձանագրել է մի շարք հրապարակումներ այն մասին, որ թե՛ առանձին պետական մարմինների պաշտոնատար անձինք, թե՛ ընդդիմության առանձին աջակիցներ փորձեր են անում մարդկանց հարկադրել այսօր հայտարարված ակցիաներին, դասադուլին ու գործադուլներին մասնակցելուն կամ չմասնակցելուն:

Պարզաբանում ենք, որ մարդու իրավունքների ու ազատությունների ազատ իրականացմանը ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է: Դա առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Կոչ ենք անում բոլորին հարգանքով վերաբերվել յուրաքանչյուրի կողմից իր իրավունքների ու ազատությունների իրականացմանը և մարդու ազատ գործելու իրավունքին:

 

Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031