«Հայրենիքի փրկության շարժման» անդամները վրաններ են տեղադրում Հանրապետության Հրապարակում գիշերելու համար։ Նրանք հայտարարում են, որ չեն հեռանալու մինչև ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա։
Նիկոլի հետ մերժվում են նաև բոլոր նրանք, ովքեր երկիրը չեն պատկերացնում առանց դավաճանի, ովքեր ապագա են ուզում «հանուն ոչնչի»: Գնալով՝ նիկոլը երկիրը վեր է ածում օտարված տարածքներով ոստիկանապետության, իսկ օրվա իշխանությանը մերժողներին՝ հայը հայի դեմ պայքարողների…
ՄԻԵԴ-ը բավարարել է Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը:
«Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, ես ժողովուրդ եմ. ես և այստեղ կանգնած մարդիկ բոլորը ՀՀ քաղաքացիներ են. ով նման բան է ասում՝ չի հարգում մեր ժողովրդին, ուրեմն»,- Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, թե իր հրաժարականը պահանջում են ինչ-ինչ խմբեր, և ոչ թե՝ ժողովուրդը:
Այսօր զորացրման զեկուցագիր է ներկայացրել ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ, ՀՀ ՊՆ զորակոչային ու զորահավաքային ծառայության ավագ սպա Ռազմիկ Գևորգյանը:
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Հանրապետության հրապարակում տեղադրված հարթակից հայտարարեց, որ սա ընտրությունների պայքար չէ, որպեսզի պայքար լինի, թե ով ավելի լավ ծրագիր կներկայացնի։
«Այս դիրքը Ադամի դիրքն է, Քյարամի դիրքն է, իմ զոհված եղբայրների դիրքն է: Եվ Աբաջյանի խոսքն եմ ուզում կրկնել` ով այս դիրքը լքի, ես իրա մերը, ով փորձի այս դիրքը գրավել, ես իրա մերը»,- շեշտեց նա` ոստիկաններին հորդորելով միանալ ժողովրդին:
Դեկտեմբերի 23-24-ը Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, գիշերը և առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց:
ՀՀ փաստաբաններն այսօր Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 299 հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 22-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հրաժարականի մասին գրավոր դիմում՝ առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և Արցախի Հանրապետության «ԱԺ կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածով:
«Դեռևս հոկտեմբերի 19-ին և 20-ին ունենալով շատ ավելի քիչ կորուստներով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն՝ Նիկոլ Փաշինյանը չի դադարեցրել այն, ինչպես նաև նոյեմբերի 9-ին ստորագրել է հայտարարություն, որով ուղղակի վտանգի տակ է դրել ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը: Իր քաղաքականությամբ չի ապահովվել Սյունիքի մարզի, այդ թվում մի շարք համայնքների սահմանների պաշտպանությունը և անվտանգությունը՝ զիջելով Սյունիքի մարզի հարակից տարածքներն Ադրբեջանին, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում Քաշաթաղի կամ դրա որևէ մասի հանձնման մասին խոսք չկար: Ամբողջությամբ լուծված չէ ռազմագերիներին փոխանակելու և մահացածներին փոխանցելու հարցերը: Առկա է պետական սահմանների ճշգրտման անհրաժեշտություն»:
«Կարիք կա՞ր, որ Փաշինյանն ուղղաթիռով թռներ-հասներ Սյունիքի մարզ, կարիք կա՞ր այդ կարգի ծախս իրականացնել միայն զրուցելու համար, չէ՞ որ երեք տարի այդ անթրաշ տղան՝ Նիկոլ Փաշինյանը, միայն զրուցել է»,- 168 TV-ի եթերում, խոսելով երկրում ստեղծված իրավիճակի ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին՝ ասաց այդ պահանջով Հանրապետության հրապարակում ակցիա իրականացնող քաղաքացի Արկադի Գալստյանը։
«Պատասխանը գրված է վերացական, ոչ հստակ: Իմ ասածները ես կրկին պնդում եմ, որովհետև այսօր քննություն է գնում, և քննության փաստաթղթերով առնվազն երևում է, որ Զինված ուժերը ժամանակին չեն համալրվել, ինչի մասին առնվազն 2000 սպա գիտի: Այսօր այդ երկու հազար սպաները հասկացան, որ վարչապետը ստում է»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր Դատախազության տարածած այն հաղորդագրությանը, որով նշվում էր, թե պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի լրահամալրումը և զորահամալրումը դադարեցվելու վերաբերյալ պնդումները քննությամբ հերքվել են:
« 2018-ի ապրիլին նա մի արտահայտություն արեց, որը բացահայտում է ամբողջ բանաձևն իր իշխանության: Նա ասաց` կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Ուրեմն` կամ ինքը կլինի, կամ` Հայաստանը, մենք պիտի ընտրենք: Այս բանաձը պետք է փոխել: Եվ հետո հաջորդ բանաձը` սևեր-սպիտակներ, նախկիններ, թալանչիներ, Նոր Հայաստան, հիմա արդեն էլիտաներ և ժողովուրդ: Տերմինները փոխվում են, բայց բովանդակությունը մնում է նույնը: Մենք պետք է դուրս գանք այդ բանաձևերից»,-եզրափակեց Դադասյանը:
«Դիմում եմ ոստիկաններին. եկեք, տեր կանգնեք մեր արժանապատվությանը». Աշոտ Մինասյան
ԿԳՄՍ շենքի մոտ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև
«Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է գնում Հայաստանի այն մարզեր, որտեղ իրեն տեսնելուց ժողովուրդը զայրույթ է ապրում։ Նա գնում է այդ քայլին, որովհետև լարված ժողովրդին հեշտ է կոտրելը։ Ինձ թվում է, որ զարգացումները տանում են նրան, որ ամբողջ երկրում հարուցվեն ներքին խժդժություններ, որպեսզի թշնամին հեշտ կարողանա գրավել Հայաստանը»,- այսօր Հանրապետության հրապարակում լրագողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
1. Ժողովրդի մի մասը շարունակում է հանրահավաքը Հանրապետության հրապարակում
«Այսօր կանգնում ենք մինչև վերջ, որ 2-րդ հարկի՝ աթոռը գրկած երևույթը դուրս շպրտվի». Միքայել Մելքումյան
«Այսօր նորից տեսնում եմ այն ժողովրդին, որը տարիներ առաջ հպարտ նայում էր ապագային». Վազգեն Մանուկյան
«Մենք նոյեմբերի 9-ին չենք պարտվել, այլ այն օրը, երբ Փաշինյանը մեզ թշնամացրեց». Արփինե Հովհաննիսյան
«Այս խելագարի գործունեության արդյունքում օրեցօր կորցնում ենք մեր պետականությունը». Իշխան Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակ է Վանաձոր-Երևան մայրուղին՝ ի աջակցություն մեր պահանջների։ Գործադուլ են հայտարարել գազա- և բենզալցակայաններ։ Գործադուլ է հայտարարել «Վաբատեքս» ցանցերի գործարանը և ամբողջ կոլեկտիվով մասնակցում է այս հանրահավաքին»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
«Կապանում մարդիկ ծառերը հատում են, տարածք է հանձնվելու Ադրբեջանին, դառնում ենք անկլավ». պահեստազորի սպա
Ես Զանգեզուրից եմ, տեսնում եմ, որ մետր առ մետր այն հանձնվում է Ադրբեջանին. Արամո
Ռուսական «Russia Today» հեռուստաալիքը ուղիղ եթերով հեռարձակում է Հանրապետության հրապարակի իրադարձությունները
ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ գնդապետ Սամվել Հակոբյանը հայտարարություն է տարածել՝ գրելով. «Համոզված եմ, որ այս օրերին ոստիկանությանը և հատկապես ոստիկանության զորքերին տրվող հանձնարարականները որևէ աղերս չունեն հիշատակածս խնդիրների հետ, ավելին՝ վտանգում են մեր երկրի ու հասարակության անվտանգությունն ու համերաշխությունը։
Այսօր Երևանի ավագանին քննարկեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը: Նա ներկայացրեց իր կենսագրությունը: Առաջինը նրա առաջադրման մասին կարծիք հայտնեց և հարց ուղղեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Պարոն Մարության, էս ի՞նչ հրահանգներ եք տալիս ձեր կառույցների աշխատակիցներին. Առաքելյանը` Մարությանին
Մեր «ԱրԱր» հիմնադրամը սկսել է որակյալ մարտական վրանների մատակարարումը մեր ստորաբաժանումներին, զուգահեռ սկսել ենք նաև արագ հավաքվող տնակների կառուցումը։ Մեր բանակը մեր երկրի ողնաշարն է, և այս ծանր օրերին, մենք պետք է միշտ հիշենք դա, և թույլ չտանք արտաքին և ներքին թշնամուն այդ ողնաշարը կոտրել։