Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշանակվել է ԵՄ-ում և ՀՄԿ-ում Հայաստանի մաքսային կցորդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշանակվել է Եվրոպական Միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի մաքսային կցորդ:

Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի N 1491-Ն որոշման հավելվածի 8-րդ և 9-րդ կետերը` 1. 2021 թվականի մարտի 17-ից Սուրեն Մելիք-Իսրայելյանին նշանակել Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ` 3 տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031