![](/banners/BeFunky-design.jpg)
Զոհերի աճյունների որոնման աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով
![](https://168.am/wp-content/uploads/2020/12/1038518.jpg)
Մարտական գործողությունների՝ Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին դեկտեմբերի 22-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Առայսօր, ընդհանուր առմամբ, որոնումների ընթացքում հայտնաբերվել է 1047 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց մարմին: Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով»,- մանրամասնեց Թադևոսյանը: