«Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին, կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետևել իմ օրինակին»․ ՊՊԾ գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Թովմասյան

ՊՊԾ գնդի (կարմիր բերետններ) գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Թովմասյանի հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Ինձ համար կարևոր են մարդկային և հոգևոր արժեքները, չեմ հանդուրժում կազմաքանդ և անպատասխանատու մարդկանց։

Պատերազմի ժամանակ, գումարտակով երկու հերթափոխով, գործուղվել ենք Արցախ մարտական ծառայության, որը կատարել ենք պատվով։ Ականատես ենք եղել նաև վատ երևույթների, կառավարման բացակայության և անկազմակերպվածության։

Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին, կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետեւել իմ օրինակին»,- նշված է հայտարարությունում:

Մեդիապորտ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031