Բաժիններ՝

Citgo-ի վեց ղեկավարների բանտարկության են դատապարտել Վենեսուելայում

Վենեսուելայի Գերագույն դատարանը բանտարկության է դատապարտել Citgo Petroleum Corp. ընկերության՝ վենեսուելական PDVSA պետական նավթային կորպորացիայի դուստր կառույցի, բարձրագույն ղեկավարության վեց ներկայացուցիչների: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:

Մեղադրյալներին դատարանը մեղավոր է ճանաչել կոռուպցիայի մեջ եւ բանտարկության է դատապարտել 8-ից մինչեւ 13 տարի ժամկետով:

Դատապարտյալներից հինգն ունեն ամերիկյան քաղաքացիություն, մեկն ունի ԱՄՆ-ի մշտական բնակչի կարգավիճակ: Գործակալության տվյալներով՝ Citgo Petroleum Corp. ընկերության բարձրագույն ղեկավարության վեց ներկայացուցիչները 2017 թվականի նոյեմբերին բյուջետային խորհրդակցության էին կանչվել Կարակաս:

Այնտեղ նրանք ձերբակալվել են կոռուպցիայի մեջ մեղադրանքով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30