Ֆրանսիայում ցանկանում են քրեական պատասխանատվություն սահմանել բնության աղտոտման համար
Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել է խստացնել ընկերությունների նկատմամբ պատիժը շրջակա միջավայրի աղտոտման համար: Այդ մասին հաղորդել է «ԵվրոՊուլս»-ը: Մինչեւ այժմ Ֆրանսիայում, ինչպես եւ եվրոպական երկրների մեծ մասում, բնության աղտոտումը համարվում է վարչական խախտում:
Բայց եթե առաջարկությունն ընդունվի, ապա բնապահպանական նորմերը չպահպանելու դեպքում ընկերության պատասխանատու աշխատակիցները կարող են բանտարկության դատապարտվել մինչեւ տասը տարի ժամկետով: Բացի այդ, առաջարկվում է մի քանի անգամ բարձրացնել իրավական անձանց տուգանքները թափոնների անօրինական արտանետման, ոչ սարքին ֆիլտրերի եւ նման բաների համար:
Պլանավորվում է, որ տուգանքի գումարը տասն անգամ կգերազանցի այն օգուտը, որը ֆիրման կարող էր ստանալ՝ անտեսելով էկոլոգիական պահանջները: Այդ փոփոխություններն այսպես կոչված «էկոցիդ»-ի («էկոլոգիա» եւ «սուիցիդ» բառերից) մասին օրենքների փաթեթի մի մասն են: Դրա մշակման համար Ֆրանսիայի իշխանությունները հրավիրել են բնապահպանների, կլիմայագետների եւ պարզապես ակտիվ բնակիչների, որոնք ներկայացրել են գրեթե 150 առաջարկություններ՝ որքան կարելի է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները եւ ընդհանուր առմամբ նվազեցնել բնության բեռը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: